Արա Նազարյանը կնշանակվի Դավիթ Տոնոյանի տեղակալ
Քաղաքականություն
29.08.2017 | 12:40ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ազատվել է պաշտոնից։
Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նազարյանը նշանակվելու է ԱԻ փոխնախարար։
Նկատենք, որ Արա Նազարյանը 2007 թվականից Պաշտպանության փոխնախարար է։ Ստացվում է՝ ՀՀ-ում արդեն ավանդույթ է ձևավորվում, երբ ամեն անգամ նոր պաշտոնի նշանակվելով՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ իրենց մոտ են շտապում տեղափոխել նախորդ աշխատավայրում իրենց հավատարիմ մարդկանց։
Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նախկինում Պաշտպանության առաջին փոխնախարարն էր, և ԱԻ նախարար է նշանակվել 2017 թվականի փետրվարի 6-ին։
Սեդա Ղուկասյան