«Ժառանգությունը» հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը. հայտարարություն

Լուրեր

19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«2018թ. ապրիլ 23-ը մեր նորօրյա ժամանակագրության կարևորագույն հանգրվաններից է: Հարյուր հազարավոր արժանապատիվ հայեր միակամ «ոչ» ասացին հանցավոր իշխանության վերարտադրության բոլոր փորձերին, ինչը դարձավ խաղաղ ընդվզման միջոցով Նոր Հայաստանի կերտման դժվարին շրջափուլ, որի հիմքում ժողովրդի հավաքական կամքի առջև իշխող խմբավորումների անզորությունն էր:

 

Ժողովրդի կողմից մերժված իշխանության հիմնական թևերի խաղաղ ճանապարհով հեռացումը «Ժառանգություն» կուսակցությունը համարում է մեր պետականության պատմության վճռորոշ հանգրվան: Հայաստանում իրավիճակ փոխվեց, որի շնորհիվ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և ի Սփյուռս աշխարհի հնարավություն է ստացել կերտելու իսկապես Նոր Հայաստան, որը դեռ ապագայի տեսլական է, այդ նպատակի հիմնական դրույթների իրականացմանը պետք է միտված լինի ներկայիս իշխանության բոլոր թևերի և քաղաքացիական հանրության գործունեությունը:

 

Մեր նպատակներն են՝

Ա. Հայաստանի քաղաքացիների շահերի իրավական պաշտպանությունը, հասարակական ու քաղաքական  ժողովրդավարական ինստիտուտների կայացումը:

Բ. Հայաստանի և Արցախի պետական անվտանգության հետագա ապահովումը:

Գ Քաղաքացիների առջև նոր իշխանության ստանձնած սոցիալական, տնտեսական և քաղաքական պարտավորությունների անխոս կյանքի կոչումը, կորսված արդարության հաստատումը:

 

«Ժառանգությունը» փաստում է, որ հեղափոխական շրջադարձից հետո անցած մեկ տարին բավարար էր երկրում առկա խնդիրները համակարգելու և լուծման ռազմավարությունը մշակելու համար: Սակայն իշխող քաղաքական ուժի վերջին գորոծողությունները թյուրըմբռնումների տեղիք են տալիս: Համաժողովրդական շարժման իրական արժեքների ձևի ու բովանդակության շեղումները տագնապալի ենք համարում: Համոզված ենք, որ դեռ չեն կատարվել անուղղելի և համակարգային սխալներ, ուստի ժամանակն է հասարակական և քաղաքական համերաշխության մթնոլորտում լսելու միմյանց ձայնը և համագործակցային միջավայրում շտկելու բացթողումները, ըմբռնելու համակարգային վերլուծություններն ու առաջարկները:

 

Երկրի կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը կարող է շարժման արժեքները կյանքի կոչել՝ ձերբազատվելով անսխալականությունից և հասարակական, քաղաքական ուժերի հանդեպ իր ունեցած անվստահության կանխակալ վերաբերմունքը հաղթահարելով միայն: Այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հայաստանում  հակահեղափոխականը այսուհետ համաժողովրդական շարժման արդյուքնում իշխանություն դարձած քաղաքական ուժն է լինելու՝ համաժողովրդական շարժման արժեքների կյանքի կոչման ու տապալման համակարգում:

 

«Ժառանգությունը» մի անգամ ևս հավաստում է իր հավատարմությունը նորհայաստանյան պետության գաղափարաբանությանը, հանուն որի կայացման  շարունակելու ենք մեր գործունեությունը՝ ազատ, անվտանգ միջավայր, ստեղծարար քաղաքացի, հզոր պետականություն կայացնելու  դժվարին աշխատանքը»: