«Նաիրիտում» հրդեհը վերջնականապես դեռ չի մարվել. նոր մանրամասներ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանում այսօր արտակարգ իրավիճակ էր: Կեսօրին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, ապա բռնկվել  հրդեհ: Եվ չնայած  նախարարությունից հայտնում են, որ ժամը 14:00-ի սահմաններում այն մեկուսացվել է, մինչ այժմ էլ կրակի շերտերը դեռ երևում են, իսկ ծուխը շարունակում է տարածվել գործարանի և հարակից տարածքներով:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ, նախարարությունից միայն տեղեկացրել են, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում՝ «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվել է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ:

ԱԻՆ Ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, գնդապետ Վալերի Բագիյանը դեպքի վայրում հիշեցրեց՝ նման դեպք գործարանում գրանցվել է  նաև տարիներ առաջ:

Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, մյուս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, այնուհետև անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել դեպքի վայր:

Նախարարությունից հայտնում են, որ իրականացվում են նաև հրդեհին հարակից տարաների հովացման աշխատանքներ: Բացի այդ վստահեցնում են՝ գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

Ի դեպ, հավելենք, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի և կառավարության ներկայացուցիչների միջև վերջերս բանակցություններ էին ընթանում «Նաիրիտը»  վերագործարկելու շուրջ և առաջիկայում խոսք էր գնում գործարանում տեխնիկական աուդիտ անցկացնելու մասին:

 

Շողիկ Գալստյան