Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրենը թույլ չտվեց լրագրողներին մասնակցել մանկխորհրդի նիստին, նաև հրահանգեց ուսուցիչներին՝ չխոսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ն օրերս անդրադարձել էր Վանաձորի թիվ 4 դպրոցում ստեղծված իրավիճակին՝ ներկայացնելով ուսուցչուհի Կարինա Հարությունովայի բողոքն առ այն, որ դպրոցի տնօրենն իր հանդեպ խտրական վերաբերմունք է ցուցաբերում: Վերջինս նաև տնօրենի նկատմամբ դատական հայց է ներկայացրել:

Այսօր դպրոցում հրավիրվել էր մանկավարժական խորհրդի նիստ: Հարությունովան պնդում էր, թե նիստում քննարկվելու է իր հարցը, նշելով, որ մինչ այս դպրոցի ուսուցիչներն ընդդեմ իրեն ստորագրահավաք են կազմակերպել: Ուսուցչուհին այս հարցով տնօրենին նաև դիմում է գրել, որտեղ մասնավորապես նշել է. «Խնդրում Ձեզ, տրամադրել թիվ 4 հիմնական դպրոցի անձնակազմի՝ իմ դեմ ստորագրահավաքի պատճենը»:

Մինչդեռ տնօրեն Համլետ Խումարյանը լրագրողների հետ զրույցում բացառեց ստորագրահավաքի կազմակերպումը. «Նման բան չի կազմակերպվել, ուսուցիչներն ինձ գրավոր դիմումով դիմել են ուսումնական գործընթացին վերաբերվող հարց քննարկելու համար, ոչ թե ստորագրահավաք է եղել»:

Տնօրենը նաև հավաստիացրեց, թե լրագրողներն իրավունք չունեն ներկա գտնվելու մանկավարժական խորհրդի նիստին: Այնուհետև նիստի անդամներն, առանց լրագրողների ներկայության, կատարեցին քվեաՐկություն՝ 3 դեմ, 3 ձեռնպահ, 43 կողմ հարաբերակցությամբ որոշեցին լրատմամիջոցներին թույլ չտալ մասնակցել նիստին:

«Նիստը բաց է միայն մանկավարժական աշխատողների համար, որոնք ընդգրկված չեն մանկավարժական խորհրդի կազմում: Մեր կանոնադրական իրավունքն է ձեզ չթույլատրել մասնակցել նիստին: Նիստից 3 օր անց հրապարակային մեր կայքէջում տեղադրվում է մանկավարժական խորհրդի նիստերի արձանագրությունը, կխնդրեմ տեղեկանաք այդ էջում»,- ասաց Խումարյանը:

Երբ փորձեցինք խոսել նիստին ներկա ուսուցիչների հետ, տնօրենը միջամտեց՝ ուսուցիչներին թույլ չտալով խոսել, իսկ լրագրողներին սենյակից դուրս հրավիրեց: Մանկավարժական խորհրդի նիստին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից:

Առաջիկայում Factor.am-ը կներկայացնի, թե նիստում ինչ հարց է քննարկվել:

Տաթևիկ Ղազարյան