Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը. ՀԺ

Լուրեր

15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին:

Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելեց Թուրքմենստան, ինչի մասին ևս զուտ արարողակարգային բնույթի պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին:

Խնդիրն այն է, որ  գազի պաշարներով հարուստ Թուրքմենստանը ցանկանում է իր տարածքում ավտոմեքենաները համատարած անցկացնել գազի, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքը պատել գազալցակայաններով: Դա բավական թանկ ծրագիր է, և Կարեն Կարապետյանը փորձում է իրեն փոխկապակցված ընկերություններով վերցնել այդ պատվերի մի զգալի մասը: Բացի դրանից, ակնկալվում է, որ ավտոմեքենաները գազային վառելիքի սարքավորումներով համալրելու գործում կներգրավվեն  նույն ընկերությունները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: