ՀՀ իրավապահ մարմինները հասարակության լուրջ աջակցության պայմաններում շոշափելի արդյունքներ են արձանագրել հատկապես ակտիվացած հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ոլորտում․ Արթուր Դավթյան

Լուրեր

15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ապրիլի 17-18-ին Երևանում կայանալիք «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը  միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին և Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ  ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինային,   նույն կենտրոնը ներկայացնող, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովային:

Այս մասին ՀՀ դատախազության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևոր է համարել Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացի և այդ համատեքստում հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շուրջ ընթացող հանրային քննարկումների ներկայիս փուլին միջազգային փորձագիտական կենտրոնների ակտիվ աջակցությունը:

Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ իրավապահ մարմինները հասարակության լուրջ աջակցության պայմաններում շոշափելի արդյունքներ են արձանագրել հատկապես ակտիվացած հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ոլորտում: Սակայն, ըստ Գլխավոր դատախազի՝ քրեական վարույթների շրջանակներում հատկապես կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պատճառված վնասի վերականգնման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման և այս գործընթացներում ներգրավված անձանց արարքներին իրավական լիարժեք գնահատականներ տալու առումով իրավապահ մարմինները բախվում են իրավական խութերի:

Այդ համատեքստում, ըստ Արթուր Դավթյանի, խիստ արդիական է դառնում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությամբ նշված խոչընդոտների վերացման իրավական այնպիսի ճկուն մեխանիզմների մշակումը, որոնք որևէ կերպ չեն հակասի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և լավագույնս կապահովեն մասնավոր և հանրային շահերի հավասարակշռված համադրումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն միջազգային համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության, ՄԱԶԾ և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությամբ:

Համաժողովի օրակարգում քննարկվելու են հակակոռուպցիոն անկախ ինստիտոււցիոնալ համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ, կանխարգելիչ, կրթական բաղադրիչներին, գողացված ակտիվների վերականգնման իրավական և ընթացակարգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Զադոյանը կարևոր է համարել համաժողովի՝ քաղաքացիական հասարակություն-կառավարություն ձևաչափը՝ որպես բազմաշահառու ներգրավմամբ կոռուպցիայի դեմ արդիական խնդիրների քննարկման համակողմանիության ապահովման միջոց: Որպես քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև գործակցության լավ օրինակ՝ պարոն Զադոյանը նշել է ՀՀ դատախազության և  Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի միջև ստորագրված հուշագրի հենքի վրա ծավալված համագործակցությունը:

ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան գոհունակություն է հայտնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հարցում նկատվող վճռականության առթիվ: Նա նշել է, որ կայանալիք համաժողովը լավ հնարավորություն է կատարելու Հայաստանի և միջազգային փորձի համադրում՝ ինչպես ինստիտուցիոնալ մոդելների ընտրության, այնպես էլ կանխարգելման, քրեաիրավական փոխլրացնող գործիքակազմերի կիրառման ուղղություններով:

Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հատկապես Հայաստանի համար արդիական դարձած՝ գողացված ակտիվների վերադարձման գործուն մեխանիզմների մշակման, այս ոլորտում միջազգային համագործակցության ապահովման ուղղություններով միջազգային փորձի փոխանցման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։