Սկզբում 8։0 հաշվով պարտվում էի, բայց կարողացա այդ միավորները ետ բերել ու գնալ հաղթանակի․ ԵԱ չեմպիոն Արսեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները գորգ են մտնում հաղթելու համար, իսկ Արսեն Հարությունյանն էլ իր վերջին հաղթանակով ցույց տվեց, որ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես պատրաստ է հաղթանակի։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Ասուլիսին մասնակից հավաքականի մարզիկ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ նշեց, որ իր համար ամենատպավորիչ գոտեմարտը եզրափակիչ փուլի իր մենամարտն էր։

«Սկզբում 8։0 հաշվով պարտվում էի, սակայն կարողացա այդ միավորները ետ բերել ու գնալ հաղթանակի։ Ամբողջ կյանքս դա հիշելու եմ։ Այդ պահին հիշեցի, թե ինչքան եմ տանջվել մարզիչներիս հետ միասին, ու գնացի հաղթանակի»,- ասաց Եվրոպայի առաջնության չեմպիոնը։

Խոսելով հաղթանակից հետո իր ունեցած զգացողությունների մասին՝ Հարությունյանն ասաց, որ թեև գոտեմարտի ավարտի առաջին րոպեներին չէր գիտակցում իր հետ կատարվածը, սակայն այժմ իրավիճակն այլ է:

«Հիմա շատ լավ զգացողություններ  ունեմ, արդեն զգում եմ, որ  հաղթել եմ Եվրոպայի առաջնությանը: Բոլորը հարգում են, ինչ գործ էլ, որ ուզում եմ անեմ, առաջ են գցում․ (ծիծաղում է խմբ․)»,- ունեցած տպավորությունները լրագրողների հետ կիսեց Արսեն Հարությունյանը։

Խոսելով իր նպատակների մասին էլ՝  Հարությունյանը նշեց, որ այս պահին այն մեկն է․ «Իմ մարզիչները թող որոշեն, թե որտեղ եմ մասնակցելու իմ հաջորդ մենամարտին, նպատակս կլինի գնալ և այդ մրցումը հաթել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան