Վճարում ես 500 դրամ և 7 օր ընթերցում քո սիրելի գիրքը. գրքերի վարձույթ Վանաձորում

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Մասնագիտությամբ ուսուցիչներ Անահիտն ու Խաժակը Վանաձորում նորամուծություն են կատարել:

Աշխատանքի բերումով ամուսինները 4 տարի ապրել են Դիլիջանում, ապա կրկին վերադարձել հայրենի Վանաձոր: Անահիտն ասում է, որ ի տարբերություն Դիլիջանի, Վանաձորում ավելի քիչ են հանգստի վայրերը, հետաքրքիր անկյուններն ու կյանքն ավելի ակտիվ դարձնելու համար պայմանները:

Տեսնելով մայրաքաղաքում իրականացվող «Գրքերի վարձույթ» պրոյեկտը,  34-ամյա ամուսինները մտածել ու որոշել են հանրապետության երրորդ քաղաքում էլ իրենք ստեղծեն ընթերցանությանը խթանող պայմաններ: «Գրքասերի անկյուն» անունը ստացած գրքերի օնլայն վարձույթ ստեղծելու մտահղացումը վաղուց է եղել, վերջին երկու շաբաթվա ընթացքում է՛լ ավելի է խմորվել ու արդեն կյանքի կոչվել. «Դիլիջանի կյանքն այս պահին ավելի ակտիվ է, քան Վանաձորում, նաև կրթության ոլորտում: Տարբեր ծրագրեր ու դասընթացներ կան, երեխաների համար զբաղմունք կա, գնալու համար հետաքրքիր վայրեր ունեն: Այս տարի, որ եկանք Վանաձոր, տեսնում ենք, որ այստեղ այդ  առումով մեր երիտասարդների համար բաց կա: Քանի որ երկուսս էլ կրթության ոլորտում ենք աշխատում, այդպիսի մտահղացում առաջացավ գրքերի հետ կապված նախագիծ անենք՝ կա՛մ գրադարան բացենք, կա՛մ վարձույթ լինի»:

Գրադարան ստեղծել դեռևս չի հաջողվել, փոխարենը նախաձեռնել են օնլայն վարձույթը:  Նպատակն այն է, որ նոր հրատարակված գրքերը հասանելի դարձնեն  ընթերցասեր հասարակությանը, հատկապես՝ երիտասարդներին: Ընթերցողը վարձույթով կարող է վերցնել այն գրքերը, որոնք այս պահին գրադարաններում չկան, իսկ վաճառասեղանին էլ դրանց գինը ոչ բոլորի գրպանին է հասանելի:

Մեկ գրքի համար մինչև 7 օր վերցնելու դեպքում վճարը սահմանված է 500 դրամ, 7 օրից հետո յուրաքանչյուր օրվա համար՝ 100 դրամ: Անահիտն ասում է, որ մինչ նախագծի մեկնարկը, վանաձորցիների շրջանում հարցում են իրականացրել, 500 դրամը հասանելի է հարցվածների գրպանին։

«Հարցում արեցինք Վանաձորում, պարզեցինք, որ իսկապես կա գիրք կարդալու ցանկություն, և եթե որոշակի գրքեր հասանելի լինեն, կկարդան: Հարցվածների մեծ մասն ասաց, որ նման հնարավորության դեպքում պատրաստ է 500-1000 դրամ վճարել և կարդալ իր սիրելի գիրքը: Հիմա փոքրից սկսել ենք, տեսնենք ինչքանով կհաջողի: Իհարկե, չենք կարծում, որ ընթերցող մարդը անպատասխանատու կլինի կամ կխաբի: Բայց որ մարդիկ կանոնավոր գան վերցնեն, տեսնենք, որ պատասխանատու մարդիկ են, իսկապես կարդում են, ուղղակի 500 դրամ կկազմի արժեքը:  Օնլայն պատվիրում են իրենց ցանկացած գիրքը, հետո պայմանավորվում ենք և փոխանցում: Փորձել ենք հնարավորինս մատչելի դարձնել գործընթացը, ուղղակի այդ սիմվոլիկ գումարն էլ նշանակել ենք, հետագայում մեր գրքերն ավելացնելու ու գրադարանը հարստացնելու համար»,- ասում է Անահիտը:

Գիրքը վերցնելիս ընթերցողը ոչինչ չի ներկայացնում՝ ո՛չ անձնագիր, ո՛չ որևէ այլ փաստաթուղթ: Վարձույթով տալու համար մարդու հանդեպ վստահությունն է միակ պայմանը. «Եթե մարդը գիրք է կարդում, ուրեմն կարգին մարդ է: Կարծում եմ կբերի գիրքը հետ կտա նաև կհարգի մյուս ընթերցողների իրավունքները: Հուսով եմ մեր նպատակը կիրականանա, ընթերցող մասսան ավելի կակտիվանա: Մեր նպատակն այն չէ, որ գրքով ապահովենք միայն ընթերցասերներին, այլև կա մի շերտ, որ եթե գիրքը լիներ ավելի մատչելի և հասանելի, իրենք էլ կսկսեին ակտիվ կարդալ»:

Օնլայն վարձույթով սկսել են, հուսալով, որ առաջիկայում նաև գրադարան կստեղծեն, որը կդառնա վանաձորցիների սիրելի վայրերից մեկը։ «Հետագայում, եթե ընթերցողները շատ լինեն՝ կարողանանք գրախանութ կամ ընթերցասրահ դնենք, մեծացնենք գրադարանը, մեր հեռակա նպատակը դա է: Ընթերցողներին կհամախմբենք, գրքերի շուրջ քննարկումներ կհրավիրենք և այլն: Գրական կյանքը զարգացնենք Վանաձորում: Այստեղ այս քայլին գնալը ռիսկային էր: Սա եկամուտ բերող գործ չէ: Մենեք հույս չունենք, որ դրանից բիզնես պետք է ստացվի»,- ասում է Անահիտը:

Սկզբի համար սեփական  միջոցներով 40 անուն գիրք են գնել, դրանք հիմնականում օտարագիր ու նախկինում արգելված գրականություն է, օրինակ՝ Նաբոկովի «Լոլիտան», Բյորջեսի՝ «Լարովի նարինջը», Յուլիա Ֆրանկի «Միջօրեի տիկինը», Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» և այլն: Պատրաստվում են առաջիկայում գոյացած հասույթից գրքերի թիվն ավելացնել: 10 օր է ինչ «Գրքասերի անկյունը» պաշտոնապես գործում է: Գրքերով հետաքրքրվողների թիվը շատ է, սակայն այս պահին ունեն մեկ ընթերցող, որը կարդում է Ռեյչլ Հոլիսի՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» բեսթսելերի հայերեն թարգմանությունը: Այս գրքին սպասողերի թիվը մեծ է, գիրքը՝ դեռևս մեկը:

Տաթևիկ Ղազարյան