Նոր իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հասարակագիտական առարկաների դասավանդմանը. ԿԳ նախարար

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:

«Ողջունելով հյուրին՝ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակում ձևավորված համագործակցությունը, ընդգծելով Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը: Բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում ակտիվ և գործնական աջակցության հարցում, ԿԳ նախարարը շեշտել է, որ նոր իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հասարակագիտական առարկաների դասավանդմանը, մասնավորապես՝ քաղաքացիական կրթության տեսանկյունից: «Քաղաքացիական կրթությունն ավանդաբար թույլ է եղել Հայաստանում, չնայած որ այն երկրի անկախության կարևոր գրավականն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ այս ուղղությամբ փոխգործակցությունը լուրջ արդյունքներ կարձանագրի: Քաղաքացիական կրթության ապահովման գործում ԿԳ նախարարը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում առաջիկա տարիներին լուրջ առաջընթաց  է գրանցվելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգին  գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում: Ներկայացնելով համագործակցության ուղղությունները՝ նա կարևորել է էկոլոգիական կրթության ներդրման, տեղեկատվական տեխնոլոգիանների ուղղությամբ, ՄԿՈւ ոլորտում մասնագիտությունների, գյուղական համայնքներում հմտությունների ու կարողությունների զարգացման  ուղղությամբ  նախանշվող ծրագրերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: