Ինչպես զարգացնել ՀՀ ամենաաղքատ մարզը․ Շիրակի մարզպետի տնտեսական հեղափոխության ձևաչափը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, մարզպետ նշանակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել էիք, որ Շիրակի մարզում դրական և էքստրեմալ ցնցումներ կլինեն: Հետաքրքիր է՝ քանի՞ նման ցնցում եք արդեն արձանագրել:

– Էքսրիմ բառը սիրում եմ, բայց էքստրեմալ ցնցումը, կարծես թե, իմ սիրած եզրը չէ: Մենք աշխատում ենք շատ հետևողական զարգացման ճանապարհով ունենալ այն փոփոխությունները, որոնք պետք է վերջնարդյունքում բերեն ցնցող փոփոխությունների: Այսինքն՝ սա գործընթաց է, և երկու մեծ խնդիրները, որոնք այսօր մեզ համար առաջնահերթություն են, Շիրակի մարզում աղքատության շատ բարձր մակարդակն է՝ իր բոլոր ենթաբաժիններով և, իհարկե, անօթևանության խնդիրը: Եվ այս երկու խնդիրները լուծելու համար է, որ մենք պիտի գործադրենք բոլոր ջանքերը, օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները՝ այդ գերխնդիրները վեր հանելու և Շիրակի մարզում ներդրումների, զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու համար:

– Օրերս ձեր մարզ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, կարծես, ցնցումների ենթարկվեց, երբ տեսավ ճանապարհների վիճակը: Նրան դա շատ անհանգստացրեց: Վարչապետի այցից հետո այդ ուղղությամբ՝ ճանապարհների կառուցման աշխատանքների որակի հետ կապված, Ձեր կողմից որևէ գերտեսչության որևէ հրահանգ տրվե՞լ է:

– Խնդիրն իր արմատներով շատ ավելի հեռու է գնում: Շիրակի մարզում մենք ունենք, ընդհանուր առմամբ, 850 կմ միջպետական, մարզային և համայնքային ճանապարհներ, և դրանց շատ մեծ մասը, օրինակ՝ 450 կմ միջհամայնքային ճանապարհներից 197-ը, ֆիզիկապես գոյություն չունեն: Նույն Գյումրի քաղաքում մենք ունենք 185 կմ քաղաքային ճանապարհային ենթակառուցվածք, որտեղ ծածկույթ ունի 100 կմ: Այն, որ մենք բողոք ունենք այդ ճանապարհների հետ կապված, միանշանակ է, այն, որ բողոքի մի մասը կապված էր նաև այս ընթացքում Գյումրիում իրականացվող մեծածավալ փողոցաշինության աշխատանքների հետ, որոնք բավական մեծ են մեր իրականության համար… վերջին ծրագրով Գյումրիում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով 3 բավականին մեծ փողոցներ վերանորոգման և կառուցապատման աշխատանքների փուլ մտան, հաջորդ փուլով նախատեսվում է 34 փողոցների վերանորոգում: Եվ այստեղ աշխատանքների իրականացման ընթացքում՝ թե՛ իրականացման ժամանակացույցի, թե՛ իրականացման որակի, և թե՛ ընդհանրապես տեխնիկական մասերով խնդիրներ կան: Բայց բողոքը կապել միայն այդ խնդիրների հետ, այդպես չի, որովհետև մենք իրականում ունենք բավական մեծ ծավալի խնդիրներ, և դրանք մի օր լուծվելու են, որովհետև մարդիկ այսօր այս իշխանության հետ ու նաև մեզ հետ մեծ հույսեր են կապում: Իրենք հոգնել են սպասելուց, և այդ բողոքը նաև այդ ենթատեքստում է:

– Մարզ այցելած վարչապետին ի՞նչ ավարտուն աշխատանք ներկայացրեցիք:

– Այս այցի ձևաչափն ավանդական ղեկավարների այցելության, կարմիր ժապավեններ կտրելու ձևաչափը չէր, վարչապետը նաև իր օրակարգում ֆիքսել էր մեզ համար ուղղակիորեն շատ կարևոր և խնդրահարույց կոմպոնենտներ: Դրանցից մեկը զբոսաշրջային մեծ շրջանին ընդառաջ տուրիստական հոսքերի, ուղևորափոխադրումների հետ կապված ենթահանգույցներ այցելությունն էր և խնդիրների բացահայտումը՝ նույն երկաթգծի կայարան, ավտոկայարան, օդանավակայան: Մենք նաև այցելություն ունեցանք տնակային ավան: Այսինքն՝ այս այցելության ընթացքում վարչապետը ցույց էր տալիս այն հիմնական կետերը, խնդիրները, որոնց նկատմամբ մենք վերցնում ենք հստակ պարտավորություն, և որոնց լուծման ուղղությամբ քայլելու ենք:

– 2018 թ. դեկտեմբերին Կառավարության նիստերից մեկն արտագնա էր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված: Այն անցկացվեց Գյումրիում, և վարչապետ Փաշինյանն ասաց, որ արձանագրում ենք, որ երկրաշարժից 30 տարի անց մենք չունենք աղետի գոտու գնահատականը: Եվ վարչապետն ասաց, որ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը պետք է ճանապարհային քարտեզ մշակի և ներկայացնի՝ «այսքան գումար՝ այսքան աշխատանքի դիմաց»: Հանձնաժողովի աշխատանքներն այսօր ի՞նչ փուլում են և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել:

– Աշխատանքները բավականին ակտիվ գնում են, արդեն Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի պարագայում նախնական մեծ տվյալները ներկայացվում են՝ քանի տնակ կա, որ համայնքներում են դրանք: Հիմա արդեն այդ աշխատանքային խումբն աշխատում է կոնկրետ մարդկանց փաստաթղթավորման, փաթեթները վեր հանելու և դրանց հիմքի վրա լուծումների մշակման փուլին անցնելու ուղղությամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան