Հայաստանում կանցկացվի ԱՊՀ հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հոբելյանական նիստը
Քաղաքականություն
08.04.2019 | 21:00ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ ապրիլի 9-ից 11-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 50-րդ հոբելյանական նիստը և ՀՕՊ (ՌՕՈՒ և ՀՕՊ, ՕՊՈՒ, ՕՏՈՒ) զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։