Պաղեստինի նախագահը կհանդիպի Էրդողանի հետ

Լուրեր

03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
Բոլորը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը օգոստոսի 28-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ խոսնակ Իբրահիմ Քալինը. փոխանցում է ermenihaber-ը:

 

Ըստ վերջինիս՝ Աբբասը Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ, որի հետ առաջնահերթ կքննարկվի Երուսաղեմում իսլամական սրբավայրի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև պաղեստինյան հարցը:

Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելն արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև տեղադրել մետաղորսիչ սարքեր: Հարյուրավոր արաբ-մահմեդականներ ի նշան բողոքի ուրբաթօրյա աղոթք էին արել Երուսաղեմի փողոցներում: Քաղաքի մի քանի շրջաններում բախումներ էին հրահրվել իսրայելական ոստիկանության դեմ: Իրավապահները ցուցարարների դեմ հատուկ միջոցներ են կիրառել: 

Պաղեստինն էլ հայտարարել էր Իսրայելի հետ կապերը խզելու մասին: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը նշել էր, որ Իսրայելի հետ բոլոր շփումները բոլոր մակարդակներում սառեցվում են, մինչև Իսրայելը չվերանայի իր քաղաքականությունը Երուսաղեմի և Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ: