Մենք պարտավոր ենք հսկել, որ ԱԱԾ-ն դուրս չգա իր լիազորություններից․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

– Պարոն Բարսեղյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ։ Ձեր կարծիքով կա՞ անհրաժեշտություն, որ այդ պայքարը ԱԱԾ-ն տանի։

– Ֆեյքերի դեմ պայքար ասածը շատ ընդհանրական է։ Կարծում եմ, խոսքը ազգային անվտանգության ռիսկ պարունակող տեղեկություններ տարածողներով զբաղվողների մասին էր։ Բայց, կարծում եմ, ԱԱԾ-ն չէ, որ դրանով պիտի զբաղվի։ Ոստիկանությունը բավարար կարողություններ ունի հնարավոր ռիսկեր պարունակող տեղեկատվությունը հսկելու, ուսումնասիրելու և կանխարգելիչ միջոցներ ձեռք առնելու համար։ Ընդհանրապես նկատում եմ, որ վերջին շրջանում իշխանության տարբեր թևերի տարբեր ներկայացուցիչներ շատ ցավագին են տանում ֆեյքերով տարվող կեղծ տեղեկատվական արշավը։ Այս ընթացքում ահագին մարդու ոտք է տրորվել, ահագին մարդ իշխանությունից զրկվել է, ոմանք դարձել են մեղադրյալ, և ենթադրում եմ, որ նրանք պետք է լուրջ փողեր ծախսեն պրոպագանդիստական դաշտում հաջողությունների հասնելու համար։

– Վարչապետը նաև հայտարարեց, թե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում։ Ձեր կարծիքով ովքե՞ր են ծախսում։

– Անուններով չեմ կարող նշել, դրա համար պիտի փաստեր ունենալ։ Ես իմ ենթադրությունն եմ հայտնում, որ ովքեր զրկվել են իշխանությունից, հատկապես՝ զանազան գործերով մեղադրյալ են, գուցե ինչ-ինչ ռիսկեր են տեսնում իրենց և իրենց ունեցվածքի համար։ Եվ շատ հնարավոր է, որ փորձում են հասարակական կարծիք ձևավորել գործող իշխանությունների և ընդհանրապես ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների դեմ։ Այդ քարոզչական խոսքերի մեջ կան տեղեկություններ, որոնք վիրավորական կամ զրպարտչական են։ Նաև, շատ հնարավոր է, որ պարունակում են ոչ միայն ապակայունացնող բաղադրիչներ, այլև ինչ-ինչ անկարգություններ հրահրելու ռիսկեր։ Ոստիկանությունը նախկինում էլ հսկել է, հիմա էլ կարող է հսկել, բայց ես կարծում եմ, որ դա ԱԱԾ անելիքը չէ։ Նաև կարծում եմ, ճիշտ կլինի, որ բազմաթիվ գործառույթներ հանվեն ԱԱԾ լիազորություններից։ Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը։ Դրա համար պիտի առանձին մարմին լինի։

– ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով զբաղվելու են զգուշորեն։

– Մենք պարտավոր ենք հսկել, որ ԱԱԾ-ն դուրս չգա իր լիազորություններից, այլապես դա կլինի իշխանության զավթում։

– Դուք շատ եք խոսել անցումայինի արդարադատության անհրաժեշտության մասին։ Հայաստանում ինչո՞ւ է անհրաժեշտ այդ ինստիտուտի ներդրումը։

– Այնպիսի պայմաններից, ինչպիսի պայմաններից Հայաստանն է անցնում դեպի նոր իրավիճակ, հարկավոր է ունենալ անցումային արդարադատության ինչ-որ համակարգ։ Չի կարելի հույս ունենալ, որ նոր կամ արդար ընտրված քաղաքական ուժի առկայությունն արդեն բավարար է, որ այդ անցումը տեղի ունենա։ Հարկավոր են իրավական մեխանիզմներ, կարգավորումներ, օրենքներ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության գլխին։ Տեղի է ունեցել կառավարության, օրենսդիր մարմնի փոփոխություն, բայց արդարադատության համակարգի, հատկապես դատական համակարգի փոփոխություն չի եղել։ Ես կարևոր եմ համարում դատավորների զտումը։ Այն դատավորները, որոնք մեղսակից են եղել մարդու իրավունքների անհատական կամ զանգվածային խախտումներին, պիտի հաշիվ տան, բացատրություն տան և անհրաժեշտության դեպքում պատասխանատվություն կրեն կատարած հանցագործությունների համար։ Առանց այդ համակարգի ներդրման, ոչ ոք չի կարող դատավորին ասել՝ բացատրի, թե ինչպես էիր մարդկանց տները խլում ու տալիս պետությանը՝ իբր թե պետության գերակա շահ, հետո՝ արդեն հանրային գերակա շահ։ Բացատրի, թե ինչպե՞ս էիր քաղբանտարկյալներին լցնում բանտերը։ Սա անցումային արդարադատության մի փոքր դրվագ է։

– Փաշինյանն այսօր Գյումրիում էր, նա հիմնականում դժգոհեց քաղաքի փողոցների վիճակից։ Դուք Գյումրիի խնդիրներին ծանոթ եք, ուրիշ ի՞նչ խնդիրներ կան, որոնց վրա կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի։

– Շատ խնդիրներ կան՝ աղքատության ամենաբարձր մակարդակը մեր մարզում է։ Անօթևանության կամ ժամանակավոր կացարանների ամենամեծ խտությունը Գյումրիում է, և այդ խնդիրները պետք է հաղթահարվեն։ Այս խնդիրները լուծելու համար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, իմ կարծիքով, բավականին արդյունավետ է աշխատում։ Նրա վերջնաժամկետը սահմանված է հունիսի 30-ը։ Մինչ այդ, աղետի գոտու բոլոր բնակավայրերի բոլոր ժամանակավոր կառույցները պիտի ուսումնասիրվեն, ցանկագրվեն։ Պիտի պարզվի, թե դրանցում ապրող մարդիկ ինչպես են հայտնվել այդ պայմաններում։  Պիտի լուծումների ծախսերը հաշվարկվեն այն ակնկալիքով, որ կառավարությունը հաջորդ տարիների բյուջեներով համապատասխան կարգավորումներ տա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան