100 միլիոն դոլարի պրոյեկտը հարցականի տակ դրվեց․ Դավիթ Ղազարյանը՝ «Սպայկա» ընկերությունում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից սկսված քրեական հետապնդման պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել և 1000 աշխատատեղ ստեղծել:

«Մենք այսօր ունեցել ենք ժողով, ես ասել եմ՝ ընկերությունը պետք է աշխատի իր բնականոն հունով, եթե ինձ կալանավորեն: Քննարկվել է նաև մթերումների հարցը: Դիմացը ծիրանն է, էլ չեմ ասում կաթը, որ պետք է ծավալները մեծացնեինք մինչև մայիս: Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ չեմ: Ի՞նչ է նշանակում ես ծիրան մթերեմ, տանեմ ծիրանը մինուսով ծախեմ, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի: Ինչի՞ համար: Մոռացեք մթերումը, մենք չենք անելու, բռնեն ըսենց ճզմեն, մենք մթերե՞նք: Վեց ամիս ՊԵԿ-ը քննություն է տարել, մի հատ հարցրեք՝ խի՞ չեք կանչել մարդուն ասել՝ հարկ պիտի վճարես: Խի՞ ես վնաս տալիս մարդուն, խի՞ մեր 100 միլիոնը հարամ արեցիր»,- վրդովված հայտարարեց Դավիթ Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան