Ենթադրում եմ, որ դոլարն առաջիկայում կթանկանա. Գագիկ Մակարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

– Պարո՛ն Մակարյան, երեկ Դուք սփյուռքահայ մի խումբ գործարարների հետ հանդիպել էիք վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներդրումային ի՞նչ ծրագրեր էին ներկայացնում գործարարները:

– Նրանք հիմնականում չորս ընկերություններ են ներկայացնում՝ 2 իսպանական և 2 ամերիկյան, որոնք մի շղթայի մեջ են և վերաբերում են հիմնականում էներգետիկ ոլորտին։ Մասնավորապես՝ ՀԷԿ-երի մոդեռնիզացիային, նոր ՀԷԿ-երի կառուցմանը, արևային էներգետիկային, ստորգետնյա տաք ջրերի կարողությունների ուսումնասիրմանը և հետագայում դրանց հիման վրա նոր էլեկտրակայանների կառուցմանը: Խոսվեց նաև քաղաքաշինության մի ծրագրի, տեխնոլոգիական գործընթացների զարգացման մասին:

– Դրանք պարզապես ծրագրեր են, որոնք կարող են կատարվե՞լ, թե՞ կարող ենք համարել ռեալ իրականացվող ներդրումներ:

– Նախնական ուսումնասիրություններով, ծախսերը հաշվարկված, ծախսերի արագությունը որոշված ծրագրեր են։ Դրանք կարող են սկսվել 3 ամիս հետո, մեկ տարվա ընթացքում կարվի ներդրումների 50 տոկոսից ավելին և 3 տարվա ընթացքում կավարտվի: Եվ այդ փաթեթը գերազանցում է 750 մլն դոլարը։

– Ներդրողներն ընդհանրապես ի՞նչ խոչընդոտների են հանդիպում մեր երկրում։

– Ներդրողների նկատմամբ չպետք է լինի պրոտեկցիոնիստական վերաբերմունք՝ տեղական ներդրողներին գերադասվեն կամ ինչ-որ շահերի բախման մեջ մեկին տեղ տրվի, իսկ օտարերկրյա ներդրողին խանգարեն: Ներդրողները պետք է իրավունք ունենան ձեռք բերելու հող, բայց Հայաստանում բիզնես վարելու լավագույն հողերը վաճառված են, գտնվում են նաև նախկին իշխանավորների ձեռքում: Ներդրողները, ինչու չէ՝ նաև տեղական արտադրողները դժգոհում են, որ օրենսդրությունը հաճախ է փոխվում: Նրանք ոչ այնքան անհանգստանում են հարկային բեռի չափից, որքան դրանից:

– Հովանավորչական կամ շուկա մուտք գործելու խոչընդոտներ հիմա՞ էլ կան։

– Այո՛, դեռ վերից վար համակարգային մոտեցումները չեն փոխվել, պետական շատ պաշտոնյաներ դեռ սիրալիությամբ ու նվիրվածությամբ չէ, որ վերաբերում են ներդրողներին ու նրանց առնչվող խնդիրներին:

– Ինչպե՞ս եք գնահատում Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները։

– Այնքան էլ լավ չեմ գնահատում, 50 տոկոսից վատ եմ գնահատում: Հետուառաջ գնալով, նահանջել-չնահանջելով, և դա նշանակում է, որ Կառավարությունը լավ չի կշռադատել, չի հաշվարկել խնդիրները, փոփոխությունները։ Իմ կարծիքով՝ ավելի լավ է մի քիչ քննադատությանը դիմանալ, ՀՕ-ն մի երկու տարի չփոխել և բացահայտել թերությունները:

– Նաև նախատեսվում է 60 անգամ բարձրացնել գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը:

– Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև գրավատները էքսպրես-ֆինանսական լուծումներ են առաջարկում: Կենտրոնական բանկը շատ վարպետորեն քար գլորեց գրավատների վրա։ Դա, հավանաբար, բանկերի խանդի արդյունքն է։ Եթե քաղաքացին շտապ փողի կարիք ունի, որի պատճառով ստիպված է իր ամուսնական մատանին կամ սպասքը գրավ դնել, ուրեմն նրան չպետք է զրկել այդ հնարավորությունից։ Բանկերը նման արագությամբ գումար չեն ապահովում և ամեն ինչ գրավ չեն վերցնում: Գրավատների ինստիտուտը պետք է լինի։

– Երեկ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, թե այս տարվա առաջին եռամսյակում եկամուտների հավաքագրումը գերակատարվել է 11.4 մլրդ դրամով, իսկ տարվա կտրվածքով ակնկալվում է գերակատարել 40 մլրդ դրամով։ Սա ոգևորի՞չ ցուցանիշ է։

– Ե՛վ այո, և՛ ոչ։ Այո՛, որովհետև եթե եկամուտներն ավելանում են, ոգևորող է։ Բայց այդ աճը նաև պետք է տրամաբանական լինի։ Եթե մենք խոսում ենք զարգացող տնտեսության մասին, միարժեքորեն պետք է ենթադրենք, որ եկամուտները պիտի աճեն։ Բայց 11.4 մլրդ դրամը մեծ թիվ չէ, մենք ավելի մեծ թվեր կարող էինք ենթադրել։

– Պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ առաջիկայում դոլարը կթանկանա: Դուք նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Մենք ենթադրում ենք, որ դոլարն անընդհատ պետք է արժեվորվի, և կարժեվորվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ԿԲ-ն որոշակիորեն կառավարում է դոլարի փոխարժեքը:

– ԿԲ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որ վարվում է փոխարժեքի լողացող քաղաքականություն:

– Ո՛չ։ Ես կարծում եմ, որ իրենք կառավարում են, և կարծում եմ, որ դոլարի արժեքը կաճի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան