Աուտիզմ ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում. կարծիքներ ներառական կրթության մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ներառական կրթությունը Հայաստանում ճանապարհ է անցել և հռչակվել է, որ այդ կրթությունը յուրաքանչյուր երեխայի կրթական իրավունքն է, իսկ աուտիզմ ունեցած երեխաների համար ամենկարևոր քայլն արդեն արված է՝ քանի որ կա ընկալում, որ դպրոցի դռները բաց են բոլորի համար, սրան զուգահեռ կան նաև խնդիրներ առ այն, որ կրթության կազմակերպման գործընթացում տեսնում են ոչ թե երեխայի հնարավորությունները, այլ նրա ֆիզիոլագիական վիճակը»,- այս մասին այսօր «Աուտիզմ ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում. ներառականության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

Վերջինս նաև ընդգծեց, որ թեև առկա բացերին, կան նաև դպրոցներ, որոնք համագործակցում են տարբեր կառույցների և ծառայությունների հետ, որոնք առաջին հերթին աջակցում են այն ուսուցիչներին, որոնք աշխատում են այս կամ այն խնդիրն ունեցող երեխաների հետ։

Քննարկման մասնակից՝ «TMM – Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնի ղեկավար Լենա Հարությունյանը, որը նաև աուտիզմ ունեցող երեխայի ծնող է, խոսեց նախակրթական հաստատություններում առկա խնդիրների մասին։

«Եթե հետ գնանք մի քանի տարի առաջ, ապա պետք է շեշտել, որ շատ դժվար էր կազմակերպել այդ ժամանակ երեխայի կրթությունը, համագործակցել մանկավարժների, դաստիարակների և դայակների հետ։ Դժվար էր հասնել նրան, որ երեխաները կարողանան հաղորդակցման հմտություններ ձեռք բերել հենց մանկապարտեզում, իսկ այժմ  այս հարցում բավականին փոփոխություններ կան, թեև դեռ խնդիրներ էլ են առկա և՛ մանկապարտեզներում, և՛ դպրոցներում»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ իր որդին փորձել է ներառական դպրոցում կրթության ստանալ, սակայն դա տևական  չի ստացվել։

«Մենք խնդիրներ ենք ունեցել նաև ներառական սխալ ծրագրերի հետ կապված»,- ասաց աուտիզմ ունեցող երեխայի ծնողը՝ հավելելով, որ իր համար կարևորը ոչ թե դպրոցում իր երեխայի ստացած ակադեմիական գիտելիքներն են, այլ ընդամենն իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հակոբյանն էլ թեմայի վերաբերյալ նկատեց, որ այսօր դպրոցներում աուտիզմ ունեցող երեխաների խնդիրները շատ հաճախ պայմանավորված են նրանով, որ չկան պատրաստված մասնագետներ, շատ հաճախ նրանք վախենում են, որ կարող են սխալվել և դրանով երեխային վնասել, ուստի այստեղ կա կարծրատիպեր կոտրելու անհրաժեշտություն։

Միևնույն ժամանակ, սակայն, պատգամավորն ընդգծում է, որ  նախորդ տարիների հետ համեմատած կա զգալի առաջընթաց․ «Հայաստանում ներառական կրթության ոլորտում թռիչքաձև փոփոխություն կա. հեռավոր համայնքներում ևս գործում է ներառական կրթություն, և մարդիկ սիրով են ընդունում դա, սա մեծ առաջընթաց է»։

Պատգամավորի խոսքով՝ թեև շատ հաճախ խոսում ենք նախակրթարաններում և դպրոցներում խնդիրներ ունեցող երեխաների համար անհրաժեշտ պայմանների բացակայության մասին, սակայն հավատացնում է՝ երբ մտածողությունն ու միջավայրը հարմարեցված են, ապա չհարմարեցված միջավայրն անգամ նկատելի չէ։