Այս տարի կսկսվի 31 դպրոցի վերանորոգում. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դպրոցների հետ կապված կան խնդիրներ, որոնք մեր առջև ծառացած են և որոնք ժառանգություն ենք ստացել: Հայաստանի գյուղերում կրթական հիմնախնդիրների թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Քննարկման սկզբում ներկայացվեց Factor.am-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում պատրաստված տեսանյութը: Արայիկ Պապիկյանն ասաց՝ ինքը տեսանյութը կվերնագրեր «Հին Հայաստանի ուրվականը»:

«Հին Հայաստանի ուրվականը շարունակում է մեզ հետապնդել, մեր առօրյայում է, քանի դեռ այն խնդիրները, որ մեր առաջ ծառացած են, լուծում չեն ստացել: Մենք համակարգված աշխատանքով, մեր գործընկեր գերատեսչությունների հետ միասին փորձում ենք վեր հանել բոլոր խնդիրները: Ձեզ էլ շնորհակալ ենք՝ խնդիրներն ավելի պատկերավոր ներկայացնելու համար»,- հավելեց նախարարը:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի օգնությամբ Հայաստանում սեյսմիկ վտանգավորության հատվածում գտնվող դպրոցների վերակառուցման ծրագիր է իրականացվելու. «Նախնական նպատակը եղել է դրանց հիմնանորոգումը կամ նորոգումը, բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցների մեծ մասն ամբողջությամբ պետք է քանդել և նորից կառուցել»:

Ըստ նախարարի՝ սա է պատճառը, որ վերանորոգվող դպրոցների նախնական թիվը, գուցե, մի փոքր փոփոխվի: Այս պահին Կառավարության կողմից հաստատված է 46 դպրոցի հիմնանորոգման ծրագիր, որում կներառվի նաև Պտղունք համայնքի դպրոցը, որի վիճակին անդրադարձ կա Factor.am-ի նախագծում:

«Ես անձամբ եղել եմ Պտղունքում և այնտեղ, այո՛, հաստատել եմ, որ ծրագրում կընդգրկվի: Ուսումնասիրություններից հետո մենք հանգել ենք եզրակացության, որ անհրաժեշտ է այդ դպրոցը վերակառուցել: Այս տարի մենք նախատեսում ենք շուրջ 31 դպրոցի վերանորոգման աշխատանքների մեկնարկ: Ընթանում է 7 դպրոցի շինարարություն, որոնց մի մասն արդեն տարվա երկրորդ կեսին շահագործման կհանձնվի»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան