Կան ընկերություններ, որոնք հարկային արտոնություն ստանալուց 3 տարի անց սնանկացել են․ Արտակ Քյուրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրներին՝ համակարգային լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն անդրադառնալով  արտաքին պարտքն ավելացնելու վերաբերյալ վերջին շրջանում հնչող մեկնաբանություններին, հիշեց՝ Հայաստանը ամենամեծ արտաքին պարտքը վերցրել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար, որը սակայն մինչ այժմ ավարտված չէ, իսկ 2014 թվականին Կառավարությունը որոշել էր դադարեցնել այդ ճանապարհի շինարարությունը հետևյալ հիմնավորմամբ, որ մենք չունեինք գիտելիքներ, նորմատիվ ակտեր, փորձ նման մեծածավալ նեդրումների կառավարման համար, և հիմա հարց է առաջանում՝ արդյոք որևէ փոփոխություն այս առումով արձանագրե՞լ ենք։

Արտակ Քյուրումյանը հիշեցրեց գործող Կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնցում առկա են հակասություններ:

«Մի քանի օր առաջ կառավարությունը հաստատեց տավարաբուծության զարգացման ծրագիրը, որտեղ ասվում է, որ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը պայմանավորված է եղել անասնակերի գնի աճով․ այսինքն՝ ֆիքսում են, որ խնդիրն անասնակերի մեջ է, բայց հետո շարունակում են, թե ներկրելու են այլ ցեղատեսակի տավար։ Մեկ այլ օրինակ ևս՝ նոր միջուկային ընկերության ստեղծման մասին են խոսում գործող իշխանությունները, բայց նախկին կառավարություններն են այդ ուղղությամբ բավականին գործ արել․ այդ կայանի ստեղծման համար փող են  ծախսել, օրինակ, 404 հազար դոլար են հատկացել մի ընկերության՝ բանկի ընդունելի տեխնիկա-տնտեսական հիմնավորման վերաբերյալ փաստաթուղթը հատկացնելու համար: Այսինքն՝ աշխատանքներ արել են և հիմա տպավորություն է ստեղծվում, թե մի տեսակ ամեն ինչ զրոյից ենք սկսում»,- ասաց  Քյուրումյանը։

Անդրադառնալով Կառավարության կողմից հարկային արտոնություններ տրամադրելուն՝ Քյուրումյանը հարցադրում հնչեցրեց․ «Այդքան արտոնություն են տալիս, իսկ ստուգո՞ւմ են, թե դա ինչ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա։ Արդյոք նախկինում տրված հարկային արտոնություններից հետո այդ ընկերությունները կատարե՞լ են իրենց հարկային պարտավորությունները: Օրինակ՝ մի քանի ընկերությունների հետ կապված ես ուսումնասիրել եմ, որ թեև նրանց  հարկային բեռը պետք է հարկային արտոնություն ստանալուց երեք տարի անց ավելանար, բայց չի ավելացել, կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք  սնանկացել են։ Այնպես որ այս հարկային արտոնությունները տրամադրելու վերաբերյալ կա վերլուծության և հաշվետվության անհրաժեշտություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։