Մենք Իրանի ու ԵՏՄ-ի հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք. «Հայաստանի զարգացման հիմնադրամ»

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած՝ բիզնես առաջնորդների կլոր սեղան-քննարկման ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հանդես է եկել Հայաստանի ներդրումային հնարավորությունների շնորհանդեսով։ Այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Ամերիկյան միջին և խոշոր բիզնեսի առաջնորդների հետ քննարկվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր։

Ներդրումային միջոցառումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, մասնակցել են Լոս Անջելեսի և Օրընջ մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարները, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ, ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ղեկավարներ:

Հիմնադրամի գործադիր տնօրենն ամերիկյան բիզնեսի առաջնորդներին է ներկայացրել 450 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով Իրանի և 3 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ով ԵՏՄ շուկաների միջև կարևոր հարթակ հանդիսանալու՝ Հայաստանի պատրաստակամությունը: «Մենք այդ երկու հզոր տնտեսությունները կապող դերը կատարելու կրակն ու էներգիան ունենք։ Այս մեծ տնտեսությունները թիրախավորող օտարերկրյա ներդրողներին բարձր մակարդակով աջակցելու պատրաստակամությունը կառավարության և ՀԶՀ ռազմավարության կարևոր մասն է», – նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ՀԶՀ աշխատաոճն է ոչ միայն նախագծեր պատրաստել ու դրանք ներդրողներին ներկայացնել, այլ նաև աջակցել հետներդրումային փուլում՝ գործն արդյունավետ ավարտին հասցնելու համար»,- ավելացրել է ՀԶՀ ղեկավարը՝ «Ընտրեք Հայաստանը» խորագրով իր շնորհանդեսի ժամանակ։ Ցուցադրվել է նաև մեր երկրի՝ ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնող “Nation of Innovation” տեսահոլովակը։

Բիզնես առաջնորդների կլոր սեղան-քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Վահագն Լալայանը ներկայացրել է Հայաստանում doing business-ի պայմանները, բարենպաստ առևտրային ռեժիմները ԵՄ ու ԵՏՄ երկրների հետ։  

Նույն օրը երիտասարդ պրոֆեսիոնալների համար Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած հանդիպում-քննարկմանը ՀԶՀ ղեկավարը ներկայացրել է երկրի կառավարության տնտեսական տեսլականը։ 

Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյանի գործուն աջակցությամբ, կազմակերպվել են ՀԶՀ գործադիր տնօրենի այցելությունները՝ բարձր տեխնոլոգիական ամերիկյան մի քանի ընկերություններ։