Ահռելի տարբերություն կա․ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի դասախոսը՝  մարզային և մայրաքաղաքային  բուհերի խնդիրների մասին

Լուրեր

16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբիկ Դալլաքյանն է

-Պարոն Դալլաքյան, գաղտնիք չէ, որ այսօրվա կրթական համակարգից դժգոհում են և՛ ուսանողները, և՛ դասախոսները: Դուք՝  որպես մասնագետ, ոլորտային ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք:

-Առաջին տեղում այն է, որ զինվորական ծառայությունից վերադարձած տղաները շատ հաճախ չեն ցանկանում կրթությունը շարունակել: Ես ինչքան տեսնում եմ, զորացրված և նորից բուհ վերադարձած ուսանողների, հատկապես՝ ոչ հումանիտար  հոսքերում սովորող ուսանողների, գիտելիքների վերականգնման խնդիր կա:  Նրանց կրթական մակարդակը, մեղմ ասած, չի գտնվում այն վիճակում, որը որ պետք է: Սա շատ դժվար խնդիր է, բայց պետք է լուծվի:

– Իսկ լուծման համար ի՞նչ տարբերակներ եք տեսնում:

-Մտածում եմ, կարելի է մինչև 3 ամիս ժամանակ տալ երիտասարդներին՝ իրենց համապատասխան առարկաները նախապատրաստելու և նոր միայն բուհ մտնելու համար: Շատ դժվար է՝ մի կողմից այդ երեխան մեզ պաշտպանել է, չես կարող նրան ինչ-որ բան ասել, բայց մյուս կողմից՝ դասը, փաստորեն, իր համար շատ մեծ դժվարություններ է ստեղծում, քանի որ նա նախապատրաստված չէ: Ասածներս չափանիշ չեն, հակառակն էլ կա: Ունենք նաև ուսանող, որ բանակից եկել է և շատ լավ սովորում է: Սակայն մեծ մասն այդպես է վարվում: Բացի այդ, վաղուց արդեն թեթևակի անհամաձայնություն կա ՊՆ-ի և ԿԳՆ-ի միջև՝ կապված քննաշրջանի ժամանակ ուսանողներին բանակ, բժշկական և այլ ստուգումների տանելու հետ: Քննաշրջանի ժամանակ նշված ուսանողների և դասախոսների մոտ մի տեսակ անհասկանալի անորոշություն է լինում: Կառաջարկեի ուսանողներին բանակ տանել հուլիս-օգոստոս ամիսներին, եթե դա հնարավոր է:

-Պարոն Դալլաքյան, վերջին շրջանում կրթական ոլորտում, կարծես թե, գնալով նվազում է  արական սեռի մասնագետների թիվը: Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ:

-ԿԳՆ-ի գերխնդիրներից մեկը պետք է լինի մտածել և գտնել ուղիներ տղամարդ մասնագետներին նորից դպրոց և բուհ բերելու համար: Այս խնդիրը հատկապես հրատապ է մարզերում: Ներկայիս տեմպերով, եթե շարունակվի, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ անգամ բուհերում տղամարդիկ չեն աշխատի: Այս խնդիրն ակնհայտորեն կապված է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Տղամարդն իր ընտանիքն այդ աշխատավարձով չի կարող պահել, երևի թե հիմնական պատճառը հենց դա է: Իմ կարծիքով պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ սխալը, որը գալիս է նախորդ իշխանություններից, ուղղվի: Դա, իհարկե, մեկ կամ երկու օրվա գործ չէ: Երկիրը պետք է զարգանա, որպեսզի մենք էլ բարձր աշխատավարձ ստանանք: Ուրիշ մեթոդ չկա: Ես ճիշտ չեմ գտնում, որ ուրիշ ոլորտներում աշխատավարձը շատ բարձրացնում են, իսկ որոշ ոլորտների էլ ուշադրություն չեն դարձնում: Մեր երկիրը պետք է համաչափ զարգանա:

-Ձեզ չի՞ գոհացնում դասախոսին տրվող աշխատավարձը:

-Չգիտեմ ինչու և ինչպես է ստացվել,  որ նույն դասն, օրինակ, ես էլ եմ հայ երեխայի սովորեցնում, Երևանի դասախոսն էլ, բայց այնտեղ շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան մենք: Ի՞նչն է պատճառը: Եթե ես վատ եմ պարապում, քան երևանցին, դա արդեն ուրիշ հարց է: Բայց եթե նույն գործն ենք անում, ապա պետք է նաև աշխատավարձերը նույնը լինեն, դա արդար չէ, ազնիվ չէ:

-Այսինքն, Դուք գտնում եք, որ մարզերում և մայրաքաղաքում ուսանողները նույն մակարդակի կրթություն են ստանում:

– Մարզային ու մայրաքաղաքային  բուհերի մեջ ահռելի տարբերություն կա: Այնտեղ հավաքված է մեր գիտնականների էլիտան, և բնական է, որ այնտեղ ավելի բարձր մակարդակի դասեր են տալիս, քան մեզ մոտ: Եվ մեր բուհերի ֆինանսական վիճակն այնպիսին չէ, որ կարողանանք Երևանից մարդիկ հրավիրենք, որպեսզի այստեղ դասավանդեն: Ուսանողը մեղավոր չէ, որ Վանաձորում է սովորում, պետք է շատ լավ կրթություն ստանա…Այստեղ դասախոսների մակարդակի բարձրացման խիստ կարիք կա: Դա էլ նշանակություն ունի: Ես գտնում եմ, որ լավ մասանագետ դառնալու համար, մարդ պետք է մեծ մարդկանց մկրտումը ստանա: Ես,  օրինակ, երևի ես չէի լինի, եթե Մերգելյանի աշակերտը չլինեի: Այդ մարդուն միայն տեսնելով էլ շատ բան ես սովորում: Իսկ հիմա դասախոսներ կան, որ ուղղակի մեզ մոտ ավարտել են և դասախոս են աշխատում: Իսկ դասախոսի աշխատավարձն այնքան ցածր է, որ նրանք չեն էլ ձգտում իրենց որակավորումը բարձրացնել։ Սոցիալական խնդիրներ են սրանք, որոնք հետևում են դրանից: Սա էլ իր հերթին շատ վատ է ազդում կրթության մակարդակի վրա:

-Որպես մարզում գործող բուհի ներկայացուցիչ, ի՞նչ կասեք, արդյոք ճի՞շտ է այն կարծիքը, որ սոցիալապես ավելի ապահով երեխաները կրթություն են ստանում Երևանում, իսկ քիչ ապահովները ստիպված են մնալ և սովորել տեղի բուհերում:

-Այդ խնդիրը, իհարկե, կա: Մենք ոչ ճիշտ ենք կառուցել մեր երկիրը: Ես կուզենայի, որ մեր երկիրը Շվեյցարիայի նման լիներ, ոչ թե Շվեյցարիայի նման հարուստ, այլ նրանց նման համաչափ զարգացած: Նրանց մի մասը նույնիսկ չգիտի, թե իրենց մայրաքաղաքը որն է, իսկ մեզ մոտ նորածին երեխան էլ գիտի, որ պետք է Երևան գնա: Շատ վատ է, պետք է երկիրը համաչափ զարգացնենք: Ձեր ասածը ճիշտ է, բոլոր լավ երեխաները Երևան, Մոսկվա կամ արտասահման են գնում: Չնայած ունենք նաև շատ լավ ուսանողներ, որոնք գալիս են մեզ մոտ:

-Կա կարծիք, որ մարզային բուհերում կրթություն ու դիպլոմ ստանալը շատ ավելի հեշտ է, քան մայրաքաղաքում: Արդյունքում Երևանից  գալիս են մարզեր: Արդյո՞ք  դա համապատասխանում է իրականությանը:

– Իսկապես մարզերում ուսանողների համար շատ ավելի հեշտ է: Երևանում ամեն բուհում էլ կան մեծ մասնագետներ, որոնց վրա ճնշում գործադրելը շատ դժվար կլինի: Իսկ մարզերում, դժբախտաբար, նման մարդիկ շատ քիչ են: Բայց, թե ինչ-որ ուրիշ ձևերով դիպլոմ կստանան, դա բացառում եմ:

-Պարոն Դալլաքյան, ճի՞շտ է, որ վերջին շրջանում ուսանողներն ավելի քիչ են հետաքրքրվում ֆիզիկա և քիմիա առարկաներով: Ի՞նչն է դրա պատճառը:

-Ընկերներիս հետ հետազոտություն ենք արել, պարզվել է, որ վանաձորցի երեխաները քննությունների ժամանակ աշխատում են  ֆիզիկա և քիմիա առարկաները չհանձնել: Այսինքն, նրանք գերադասում են վճարովի սովորել, միայն թե այդ առարկաները չսովորեն: Սա մի խայտառակ պատկեր է: Կարծում եմ, դա ուսուցիչների թուլությունից է գալիս, ուսուցիչը պետք է ուսանողի, աշակերտի մոտ դեպի առարկան սեր սերմանի: Եթե այսպես շարունակվի, մեր մարզը մի քանի տարի հետո կմնա առանց մասնագետի: Մենք այս հարցը պետք է լուծենք, մենք պատերազմող պետություն ենք, քիմիա և ֆիզիկա չսովորել, նշանակում է զենք սարքել չկարողանալ: Իսկ դա մեր նման երկրի համար  անթույլատրելի շռայլություն կլինի:

-Արդեն մոտ մեկ տարի է նոր կառավարություն ունենք: Այս ընթացքում կրթության ոլորտում ինչպիսի՞ փոփոխություններ եք արձանագրել։

-Շատ գովելի է նախարարի՝ կրթության ոլորտի վրայից սոցիալական խնդիրներ լուծելը չեղարկելը: Կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերը: Մինչև հիմա, օրինակ, խմբում 7- 8 հոգի շատ թույլ ուսանողներ են եղել, բոլորին նշանակել են, և դիպլոմ են ստացել: Հիմա նախարարն ասում է, որ նման ուսանողներին պետք է դուրս թողնել: Ես դրա հետ երկու ձեռքով համաձայն եմ: Ես դասավանդում եմ միայն առաջին կուրսում: Այդտեղ ուսանողների մակարդակը շատ բարձր է, ես գոհ եմ: Խնդիրն ավելի բարձր կուրսերում է…Կրթության նոր օրենքը գրելիս և քննարկելիս խնդրում եմ ոչ մի պարագայում չշտապել: Ես նախանձում եմ ֆրանսիացիներին, ինչքանով որ ես եմ տեղյակ, նրանք իրենց կրթության մասին օրենքում վաղուց արդեն միայն կոսմետիկ ուղղումներ են կատարում: Ես շատ կուզենայի, որ կրթության մասին մեր նոր օրենքը տասնամյակներ շարունակ միմիայն փոքրիկ շտկումների կարիք ունենար: Նշեմ, որ ես և իմ մասնագետ ընկերները պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով օգնել խմբին՝ որակյալ օրենք գրելու հարցում:

Տաթևիկ Ղազարյան