Թուրքիայի կործանիչները հետապնդել են Հունաստանի վարչապետի ուղղաթիռին

Լուրեր

09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հետապնդել են իրեն, երբ ինքը մարտի 25-ին ուղղաթիռով մեկնում էր Էգեյան ծովի Ագատոիսիոն կղզի, որտեղ  պետք է Հունաստանի անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ անցկացվեին. գրում է ermenihaber-ը:

«Քիչ առաջ պատիվ  ունեցա ընդունելության արժանանալ թուրքական ավիացիայի կողմից։ Հավանաբար նրանք նույնպես ցանկանում էին մասնակցել մեր ազգային տոնին։ Նրանք ստիպեցին, որ իմ ուղղաթիռը ցածր բարձրության վրա մանևրի»,- կղզի հասնելուն պես հայտարարել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ է արել զուր տեղը վառելիք չծախսել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լուրջ հակասություններ կան ոչ միայն Կիպրոսի հիմնախնդրի շուրջ, այլև Էգեյան ծովի մի շարք կղզիների պատկանելիության շուրջ։ Թուրքական ուժերը հաճախակի են  դիմում սադրանքների Էգեյան ծովում՝ դրանով իսկ փսրձելով ճնշում գործադրել պաշտոնական Աթենքի վրա։