«Հայաստանից մոտ 1.5 մլն հեռացածները կարող են նոր պահանջ ներկայացնել ՀՀ իշխանությանը` իրենց իրավունքները վերականգնելու համար». Աղասի Ենոքյան

Լուրեր

16.06.2026 | 18:49
Հնդկաստանում Telegram-ը մեկ շաբաթով արգելափակել են
16.06.2026 | 18:35
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
16.06.2026 | 18:30
Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը Կիևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 18:29
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
16.06.2026 | 18:29
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով
16.06.2026 | 18:24
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին
16.06.2026 | 18:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլն «ավելի հեշտ» կլինի
16.06.2026 | 18:10
ԵՄ-ում քննարկել են ՀՀ-ին աջակցության հարցը // Թրամփն ու Զելենսկին հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
Բոլորը

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով արդեն կես տարի հեռացել է Հայաստանից և բնակվում է Միացյալ Նահանգներում, Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ իր գործունեության համար որևէ բնագավառ չի տեսել Հայաստանում, քանի որ վերջին տարիներին «բացասական գործոններ են ավելացել»:

«Անկախությունից հետո շուրջ 1.5 մլն մարդ է հեռացել Հայաստանից, այդքան մարդ հայրենազրկվել, ունեզրկվել է: Սա շատ լուրջ թիվ է»,- նշում է Հայաստանից հեռացած քաղաքագետը՝ շարունակելով. «Հիշենք, որ Մեծ եղեռնի տարիներին էլի Հայաստանը պակասեց 1.5 մլն-ով: Հայաստանից հեռացած մարդկանց համար շատ մեծ տարբերություն չկա՝ ով է իրենց ունեզրկողը: Սա նոր գործոն է և որոշ ժամանակ անց Հայաստանից հեռացածները կարող են նոր պահանջ ներկայացնել իրենց իրավունքների վերականգնման համար: Այն, ինչ այսօր անում են Հայ դատի հանձնաժողովները»:

Աղասի Ենոքյանի խոսքերով՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար են ազդելու Հայաստանի տնտեսական և սոցիալական իրավիճակի վրա, սակայն, միևնույն ժամանակ դրանք կարող են բերել Ռուսաստանի` այնքան թուլացման, որ այն դադարեցնի իր ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, և այդ ամենի արդյունքում Հայաստանում ապագաղութացման հնարավորություն լինի:

«Եղել են Ռուսաստանի պատմության մեջ դեպքեր, 1991-92 թվականներին, երբ Ռուսաստանը հրաժարվեց Հայաստանից : Չեմ բացառում, որ նման մի իրավիճակում հայտնվի Կրեմլը»,-կարծում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարություններին, քաղաքագետը դրանք վեհերոտ է անվանում. «Մեր իշխանությունները գտնվում են Ռուսաստանի ուղղակի շանտաժի տակ և չեն գնա ԵՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ»:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ քաղաքագետ Աղասի Ենոքյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան