Եվրոպական ներդրումային բանկը կարող է սահմանափակել Թուրքիային տրամադրվող վարկերը

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գերմանիան մտադիր է Թուրքիայի համար բարդացնել Եվրամիություն Եվրոպական ներդրումային բանկից վարկեր ստանալու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Diken» թերթի կայքը. փոխանցում է ermenihaber.am-ը:

Եվրոպական ներդրումային բանկում բաժնետոմսեր ունեն ԵՄ անդամ բոլոր 28 երկրները: Մինչ օրս բանկը Թուրքիային 25.8 մլրդ. լիրայի (շուրջ 7.37 մլրդ դոլար) վարկ է տրամադրել:

Այդ վարկերը հիմնականում տրամադրվել են Թուրքիայի կառավարությանը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարած ՏԻՄ մարմինների ենթակառույցներին և «զարգացման նախագծերին» :

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը հղում կատարող թուրքական կայքի համաձայն՝ գերմանացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ Թուրքիայի կողմից բանկին ներկայացված դիմումներին այսուհետ «այլ մոտեցում է ցուցաբերվելու»:

Պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիան հեռացել է ԵՄ նպատակներից և ժողովրդավարական ու օրինական երկրի սկզբունքներից, ինչի պատճառով այսուհետ Թուրքիայի կառավարությանը, ԱԶԿ-ի տեղական ինքնակառավարման մարմիններին, իշխանությանը մոտ կանգնած տարբեր կառույցների և կազմակերպությունների տրամադրվող վարկերի համար որոշակի սահմանափակումներ կսահմանվեն:

«Թուրքիային տրամադրվող վարկերը լիովին չեն դադարեցվի. այն նախագծերը, որոնք հավանության կարժանանան, կշարունակեն աջակցություն ստանալ», – հավելել է գերմանացի պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Հիշեցնենք, որ Գերմանիան սահմանափակել է նաև դեպի Թուրքիա կատարվող արտահանումների և ներդրումների համար տրամադրվող «Hermes» վարկային երաշխիքների վերին շեմը: Գերմանացի պաշտոնյաների խոսքով՝ այսուհետ Թուրքիային կատարվող վճարումները «ավելի մանրակրկիտ կերպով կուսումնասիրվեն»: