Լսողության խնդիր ունեցող երեխաների հատուկ դպրոցը միակն է, և այն նպատակահարմար չէ վերածել աջակցության կենտրոնի․ դպրոցի տնօրեն

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Բադալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով 2019 թվականի ընթացքում կրթության ոլորտում նախատեսվող համընդհանուր ներառականության անցմանը, ինչպես նաև կրթական ոլորտում նախատեսված այլ փոփոխությունների՝ նշեց, որ կրթության ոլորտում համընդհանուր ներառմանն անցնելու մասին խոսվել է դեռևս 2016 թվականից և հետևաբար այն, ինչ այսօր կատարվում է կրթության ոլորտում այդ գործընթացի շարունակությունն է։

Բադալյանը նշեց, որ համընդհանուր ներառականությանն անցնելու գործընթացի արդյունքում որոշ հատուկ դպրոցներ կվերակազմավորվեն որպես մանկական աջակցության կենտրոններ, սակայն չորս դպրոց կմնա որպես հատուկ դպրոց։

Վերջինիս խոսքով,  սակայն, այս գործընթացն ունի ռիսկեր, որոնց վերաբերյալ բազմակողմանի հետազոտություններ կան իրականացված և՛ Կրթության և գիտության, և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից։

«Դրանց միջոցով գերատեսչությունները փորձել են պարզել արդյոք հատուկ դպրոցներում կա՞ն այնպիսի երեխաներ, որոնք այնտեղ  հայտնվել են ոչ թե կարիքից դրդված, այլ սոցիալական վիճակից, սակայն այդ հետազոտությունների անցկացումից հետո էլ շարունակում է ռիսկային մնալ՝ արդյոք բոլոր երեխաների համար կգտնվի՞ ճիշտ լուծում, կամ արդյոք բոլոր ուսուցիչները պատրաստ կլինե՞ն աշխատել կրթական հատուկ կարիք ունեցող երեխաների հետ»,- ասաց նա։

Խոսելով  հատուկ դպրոցների վերակազմավորման մասին՝ Լուսինե Բադալյանը առանձնացրեց մեկ այլ խնդիր ևս։

«Մեր հատուկ դպրոցը տալիս է կրթություն, պարզապես մենք ունենք հատուկ մեթոդներ, միջոցներ, մեր կրթահամալիրը կազմակերպում է կրթությունը ժեստերի լեզվով։ Սա շատ կարևոր է, որովհետև կան երեխաներ՝ չլսողների ընտանիքներից են, և իրենց համար միակ և բնական հաղորդակցման միջոցը ժեստերի լեզուն է, և կարևոր է, որ այս երեխաների համար լինի կրթօջախ, որտեղ կարող է կազմակերպվել այս միջոցով իրենց կրթությունը։ Կան երեխաներ, որոնք դպրոցի շեմին դեռ  չունեն խոսքի զարգացում կամ ոչ այն աստիճանի, որ լիարժեք յուրացնեն հանրակրթական ծրագիրը։ Սա, իհարկե, ամենաբարդ ընտրությունն է ծնողների համար և 2 դպրոցների գոյության իրավունք շատ կարևոր է, որովհետև, երբ ասում ենք, որ ծնողն իրավունք ունի ընտրելու՝ հանրակրթական դպրոց տանե՞լ երեխային, սա նշանակում է, որ ծնողը կարող է նաև ընտրել հատուկ դպրոցը»,- ասաց նա՝  նշելով, որ լսողության խնդիր ունեցող երեխաների հատուկ դպրոցը միակն է, և այն նպատակահարմար չէ վերածել աջակցության կենտրոնի։

Աղավնի Սուքիասյան