Ոստիկաններ էին հայտնվել դպրոցում, քաշքշուկ եղավ․ Ավշարի դպրոցում կատարված միջադեպի մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Որպես այդպիսին՝ այս պահին դասապրոցեսը գրեթե դադարեցված է։ 10 օր է՝ 500 աշակերտ չի գնում դասի։ Ուսուցիչների մեծ մասը պահանջում է դպրոցի նորընտիր տնօրենի հրաժարականը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ Արմինե Դավթյանը։ Նախապես հայտարարվել էր, որ ասուլիսին պետք է մասնակցեն նաև Ավշար գյուղի դպրոցի ուսուցիչները, սակայն, ըստ տիկին Դավթյանի, նրանք այսօր հրավիրվել են Արարատի մարզպետարան քննարկման։ Կոմիտեի նախագահն ասաց, որ մարտի 19-ին ինքը եղել է դպրոցում և կիսվեց ստացած տպավորություններով․

«Ուսուցիչները համախմբված դուրս են եկել իրենց պահանջներով։ Ուսուցիչները բավականին լարված էին, ոստիկաններ էին հայտնվել դպրոցում, քաշքշուկ տեղի ունեցավ, և մենք աջակցություն հայտնեցինք ուսուցիչներին։ Սա այն դեպքն է, որի դեմ 30 տարի մենք պայքարել ենք՝ ուսուցիչների նկատմամբ տնօրենների իրավախախտ և ազատությունից զրկող ավտորիտար ոճին՝ խնամի-բարեկամ-ծանոթ տարբերակով իրենց բարեկամներին նշանակելու մեթոդով»։

Արմինե Դավթյանը պատմեց, որ Ավշարի դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթին մասնակցել է 2 թեկնածու։ Ըստ կոմիտեի նախագահի՝ 7 կողմ ձայնով ընտրված տնօրեն Հերմինե Անդրեասյանը անձնակազմին չի ներկայացել պատշաճ ձևով և չի ստեղծել աշխատանքային մթնոլորտ:

«Կոռեկտ ձևով չի մտել դպրոց։ Նա իր առաջին քայլով փորձել է հեռացնել փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։ Տնօրենը ներկայացնում է, որ փոխտնօրենը համաձայնել է ազատման դիմում գրել, սակայն մյուս փոխտնօրենը շատ զայրացած հարցադրում արեց, թե ինչպես կարելի է առաջին օրով հեռացնել նման լավ մասնագետի։ Մյուս փոխտնօրենը դիմել է դպրոցի կառավարման խորհրդի ուսուցիչներին և միասին դիմել են տնօրեն Անդրեասյանին, բայց նա չի ցանկացել լսել և դուրս է հրավիրել։ Կա մեկնաբանություն, թե սա պաշտոնակռիվ է, բայց պետք է նշեմ, որ տնօրեն դառնալու համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող ուսուցիչ չկա դպրոցում, որ հավակներ տնօրենի պաշտոնին»,- ասաց Արմինե Դավթյանը։ Նա նաև պարզաբանեց, որ փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը դեռևս հեռացված չէ, պարզապես նրան առաջարկվել է ազատման դիմում գրել, սակայն մյուս ուսուցիչների և աշակերտների պաշտպանությունն ստանալով՝ չի գրել ազատման դիմում։

Ըստ «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահի՝ փորձելով հեռացնել փոխտնօրեն Մարգարյանին՝ խախտվել է Աշխատանքային օրենսգիրքը, որը սահմանում է, որ 10-ից 15 տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատողին պետք է ազատման մասին հայտնել 60 օր առաջ։

«Նա աշակերտների ներկայությամբ ուսուցչի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք։ Աշակերտներին ասել է՝ տեսեք, թե որ ուսուցչին չեք հավանում, կհեռացնեմ։ Այս երևույթը ծանր վիճակի մեջ է դրել մարդկանց։ Նախկինում տնօրենները համաձայնել են կուսակցությունների համար դառնալ գործիք։ Բայց այսօր դպրոցը ապաքաղաքականացնելու հարց է դրված, բայց տնօրենը հեռացվող փոխտնօրենի փոխարեն ուզում է նշանակել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ աղջկան։ Անպաժելիություն է, քանի որ ուսուցիչների բողոքներին մարզպետարանը չի արձագանքել։ Մարզպետը խոստովանեց, որ մորաքրոջ հարսն է նշանակվող փոխտնօրենը և սա մասնավոր դեպք չէ։ Անհնար է դառնալ տնօրեն, եթե մարզպետարանում չունես հովանավոր։ Այսօր ուսուցիչները չեն լռում և բարձրաձայնում են իրենց իրավունքների խախտման մասին»,- ասաց տիկին Դավթյանը։ Նրա պատմելով՝ նորընտիր տնօրենը մի քանի օր չի ներկայացել դպրոց, և մեկ օր էլ ոստիկանների ուղեկցությամբ  է եկել ու սկսել աուդիտի պրոցես։

Կոմիտեի նախագահն ասում է, որ այս պատմությունից հետո ուսուցիչներն այլևս չեն պատկերացնում այս տնօրենի հետ հետագա աշխատանքը․ «Դպրոցը բավականին լուրջ է տրամադրված և ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ոնց են աշխատելու։ Տնօրենը հասցրել է մեկ ժամվա մեջ և՛ երեխաներին, և՛ ուսուցիչներին տրամադրել իր դեմ։ Պետք է լինել հզոր կոնֆլիկտային մարդ, որ 38 հոգանոց կոլեկտիվը տրամադրես քո դեմ։ Տնօրենի և ուսուցիչների էթիկայի խախտում է, որ աշակերտներին ասում ես՝ չես սիրում ուսուցչին, ուրեմն՝ կհեռացնեմ, այսինքն՝ տնօրենը չունի՞ սեփական կարծիքը»։

Արմինե Դավթյանի խոսքով՝ երեխաների մեծ մասն այսօր չեն ներկայանում դասապրոցեսի, և ուսուցիչների հետ պահանջում են նոր տնօրենի հրաժարականը։

 

 

Ռոբերտ Անանյան