AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը

Լուրեր

15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 16-ին, AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը: Հայկական տաղավարը և Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակում:

Հայաստանի ազգային օրվա նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական տաղավարի հանձնակատարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա են եղել ղազախական մշակույթի գործիչներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:

Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խայիրովը Հայաստանի ազգային օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով նշել է`

«Մենք հիանում ենք Հայաստանի գրական և գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաև մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով: Մեր երկրների միջև գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև Ղազախստանի քաղաքների և ձեր մայրաքաղաքի միջև իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ: Ապագայի էներգիայի թեման շատ ակտուալ է ցանկացած երկրի համար: Միջազգային AstanaEXPO-2017 ցուցահանդեսի հարթակը հանդիսանում է ունիկալ հնարավորություն էներգետիկայի բնագավառում նորարար լուծումների ներկայացման և այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման համար: Եվ ես ուրախ եմ նշելու, որ Ղազախստանի համար, ինչպես նաև Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկան կարևոր ուղղություն է երկրի զարգացման համար»,-ավելացրել է նա:

Հայաստանը ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում և որպես առավել հեռանկարային ուղղություններ, դիտարկում է արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան: Աստանա 2017 ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է արևային էներգիայի զարգացման տեխնոլոգիայով:

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը միջոցառման ընթացքում հանդես գալով ելույթով շեշտը դրել է երկրի զբոսաշրջային գրավչության վրա:

«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությունն առավել անհրաժեշտ է դառնում: Համագործակցությունը նոր ձևեր է ստանում և անցում է կատարում դեպի նոր, տրանսսահմանային և միջտարածաշրջանային շուկաներ: Զբոսաշրջությունը հանդիսանում է երկրի, ազգի մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալու լավագույն միջոցը և հիմք է հանդիսանում մատաղ սերնդին մարդասիրության ոգով կրթելու համար: Հայաստանն ունի մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար. հյուրընկալություն, հարմարավետություն, անվտանգություն, պատմամշակութային արժեքներ – սրանք են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնաքարերը»,-նշել է նա:

Զ.Զեյթունցյանը նաև առաջարկել է զարգացնել համատեղ զբոսաշրջային ուղղությունները` նշելով, որ տրանսսահմանային զբոսաշրջային ուղղությունների ձևավորումը հնարավորություն կտա նոր աստիճանի բարձրացնել համագործակցությունը Հայաստանի և Ղազախստանի միջև:

«Մեր երկրներն ունեն համագործակցության չօգտագործված հնարավորությունների մեծ ներուժ, իսկ մասնակցությունը AstanaEXPO-2017 ցուցահանդեսին լավ հնարավորություն է նոր կապերի ստեղծման առումով»,-ավելացրել է նա:

Ազգային օրվա շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվել են Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես, Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակներ, էքսկուրսիոն ծրագրեր, այցելուներին տրամադրվել են տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև hանձնվել նվերներ` «Պատրաստված է Հայաստանում»։

Տաղավարում հնչել է նաև հայկական երաժշտություն` «MiqayelVoskanyan & Friendsband» համույթի կատարմամբ: Հյուրերը հնարավորություն են ունեցել նաև համտեսելու հայկական կոնյակ և գինի: