Այսօր Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Այսօր Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, ինչպես հայտարարել էր` իր հետ Հայաստան է բերում ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ. գրում է azatutyun.am-ը:

ԵԱՀԿ նախագահությունը հունվարի 1-ից մեկամյա ժամկետով ստանձնած Սլովակիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, թե խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը:

Հարավկովկասյան այցի շրջանակում Լայչակի առաջին կանգառը Բաքուն էր: Ադրբեջանի մայրաքաղաքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի: Չնայած ԵԱՀԿ գործունեության լայն շրջանակին՝ Ադրբեջանի ղեկավարները եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը խոսել են հիմնականում ղարաբաղյան խնդրից:

ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատել թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումները, Բաքու կատարած այցն ամփոփելիս ասել է ՝ կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել:

Լայչակի պաշտոնավարման ժամանակ Սլովակիան աչքի է ընկել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ, ընդ որում՝ Եվրամիության անդամ այդ երկիրը չեխական արտադրության մահաբեր զենքը Բաքու է հասցրել Իսրայելի տարածքով, աղմկահարույց այս գործարքը պարզել էին տեղական լրատվամիջոցները:

ԵԱՀԿ գործող նախագահը Երևան է ժամանում Ադրբեջանում մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ֆոնին ՝ մինչև 10 հազար զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինվորները հարձակողական ծրագիր են իրագործելու՝ փորձելով պայմանական հակառակորդին խոցել մի շարք ուղղություններով: Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու է նաև վերջին տարիներին ձեռք բերված նոր զինատեսակները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: