Հարկային արտոնություն ստացան մի շարք ներդրումային ընկերություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2024 | 14:29
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով հարցաքննվում է ավտոբուսի վարորդը․ ՈՒՂԻՂ
26.11.2024 | 14:27
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների օրը
26.11.2024 | 14:23
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ
26.11.2024 | 14:10
Բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
26.11.2024 | 13:59
Բայդենն ու Մակրոնը պատրաստվում են առաջիկա 36 ժամվա ընթացքում հայտարարել Լիբանանում հրադադարի մասին
26.11.2024 | 13:51
Ո՞նց կարելի է այս մարդուն վստահել պետության հաշվապահությունը․ Զոհրաբյանը՝ Վահե Հովհաննիսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 13:47
Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին ցուցաբերվող աջակցության հարցեր
26.11.2024 | 13:36
Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
26.11.2024 | 13:25
Վրաստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է նախագահի ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 14-ին
26.11.2024 | 13:17
2025-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով, թղթային չի լինելու․փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 13:08
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են
26.11.2024 | 12:57
Խնջույք ֆիննախի համար՝ նախարարի առանձնատանը գործող «Վարդենի» հյուրատանը. ՓՊ-ն՝ FactorTV-ի հոդվածի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:49
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
26.11.2024 | 12:40
Առնվազն երեսպաշտություն է Վահե Հովհաննիսյանի կողմից. Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:29
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի դեմ երկու քրեական գործ է կարճվել
Բոլորը

Կառավարության մարտի 6-ի նիստում գործադիրի որոշմամբ «Սաթենկար» ՍՊԸ-ն ստացավ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կարի արտադրության մեջ (գյուղ Քասախ)։ Նախատեսվում է իրականացնել 200 000 000 ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 55 աշխատատեղ՝ 92 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 85 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 305 523 465 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։  Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 195 300 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունըկազմում է 15 126 000 ՀՀ դրամ:

Նույն արտոնությունից կօգտվի նաև «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն:  Ընկերությունը  գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և  ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բանվորական ձեռնոցների արտադրության մեջ (Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում իրականացնել 1 500 000 000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում և 8 048 000 000 ՀՀ դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման մեջ: Ներկայումս առկա է 600 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 614 400 000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 048 000 000 ՀՀ դրամ (մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  402 400 000 ՀՀ դրամ):

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Ռիբեկ» ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզի ք. Չարենցավանում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի հագուստ և ներքնազգեստ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել  650 մլն դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 506 մլն դրամի չափով։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` 105 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը բավարարերլ է  «Փյուր ընդ Նանո» ՍՊԸ-ին պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու  համար: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել մաքուր մետաղական փոշիների արտադրություն։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 3 մլն ԱՄՆ դոլարից հասցնել  7 մլն ԱՄՆ դոլարի: Արտահանման հիմնական ուղղությունն է Չինաստանը։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի մոտ 9 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի առնվազն 15 նոր աշխատատեղ` մոտ 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 75-ի:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումներին և նշել, որ դրա  շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշ տարօրինակ փաստեր են  արձանագրվել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաններ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի,  արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական  հողատարածք չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել այդ գործի ընթացքից:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս պահին քրեական գործ է հարուցված այդ գործի շրջանակում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալ հողատարածքը միանշանակ ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին. «Ըստ մեր գործընկերների՝ դա  կտևի մոտ 2-3 ամիս»: