Այսուհետ մարզերում ևս անձնագիր կստանան 3-րդ աշխատանքային օրը. Մնացական Բիչախչյան

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարականի համաձայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերից զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն ընձեռնվեց կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր. ֆեյսբուքում գրառել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար:
Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր:

Մասնավորապես, նշված անձնագրային ծառայությունները շաբաթվա հետևյալ օրերին՝

1) Երկուշաբթի
Վայք (020)
Արարատ (025)
Արարատ (026)
Արտաշատ (027)
Գորիս (032)
Ջերմուկ (035)
Եղեգնաձոր (037)
Կապան (041)
Մասիս (044)
Մեղրի (045)
Արմավիր (048)
Սիսիան (051)
Վաղարշապատ (057)
Մեծամոր (060)
Քաջարան (061)
Բաղրամյան (063)

2) Երեքշաբթի

Կոտայք (019)
Վարդենիս (031)
Գավառ (040)
Մարտունի (043)
Նոր Հաճն (058)
Բյուրեղավան (059)

3) Չորեքշաբթի

Դիլիջան (036)
Իջևան (038)
Ճամբարակ (042)
Նաիրի (046)
Նեյոմբերյան (047)
Հրազդան (049)
Սևան (050)
Տավուշ (056)
Չարենցավան (062)

4) Ուրբաթ

Մուշ (016)
Տարոն (018)
Ամասիա (021)
Անի (022)
Ապարան (023)
Արագած (024)
Արթիկ (028)
Աշտարակ (029)
Ախուրյան (030)
Գուգարք (033)
Աշոցք (034)
Տաշիր (039)
Սպիտակ (052)
Ստեփանավան (053)
Թալին (054)
Թումանյան (055)
Կումայրի (064)
Բազում (066)