Մեղրիի և Իրանի սահմանին գտնվող ԱՏԳ-ները՝ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժ

Լուրեր

03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 20:00
Զորամասից՝ տեղամաս․ ինչպես են քվեարկելու զինծառայողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:55
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Գավառում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 19:42
Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ
03.06.2026 | 19:30
ՌԴ-ն գիտի՝ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում. ճնշումներով կանխում է անգամ ԵՄ-ին մերձեցման ձևական հայտարարությունը․ Էդուարդ Անտինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:16
«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում
03.06.2026 | 19:01
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:55
Միջադեպ Արթիկում․ «Հայաստան» դաշինքից պնդում են՝ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին․ վարույթ է նախաձեռնվել
03.06.2026 | 18:45
Քանի աշխատող ունի 300 հազար աշխատատեղ խոստացող Սամվել Կարապետյանը ՀՀ-ում․ թվեր ու փաստեր
03.06.2026 | 18:42
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:38
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հրազդանում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:28
Շառլ Լեկլերը նոր պայմանագիր է կնքել «Ֆերարիի» հետ
03.06.2026 | 18:19
Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել
03.06.2026 | 18:10
Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կգնա // Ջերմատնային ապրանքների արտահանումը կսուբսիդավորվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը և այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,- նշել է Սուրեն Կարայանը։

Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին և քննարկել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջև ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի և Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները: 

Նախարարի խոսքով՝ այն կարող է նաև Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների և պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։

Հանդիպմանը ներկա Արազ և Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձևավորել։ Նախարարը նաև նշել է, որ ԱՏԳ-ների փոխգործակցությունը նաև կնպաստի նաև զբոսաշրջության զարգացման համար:

Աքբար Թորքանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության և Իրանի դեսպանատան ջանքերի շնորհիվ իրականություն դարձած վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար։ 

«Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ կան Երևանում, դա շատ ուրախալի է։  Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաև տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման։»,– ասաց նա։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ քննարկել է զբոասշրջության ոլորտում համագործակցության խթանումը, մասնավորապես «Հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, ենթակառուցվածքների ապահովման հարցերը։ 

Կողմերն անդրադարձել են նաև արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարին։ Քննարկվել է նաև Հայաստանով դեպի՝ ԵԱՏՄ և այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաև դեպի Սև ծով միջանցքը։

Նախարար Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները և կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։