Պատգամավորները Ռուբեն Հախվերդյանի որակումների մասին՝ ստոր քայլ, կեղտոտ թեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Թևոսյանը հասկանում է, թե որտեղից է գալիս ղարաբաղցիների մեջ ադրբեջանցի տեսնելու երգիչ Ռուբեն Հախվերդյանի դիտարկումը․ «Արցախյան համայնքը երկար տասնամյակներ լինելով ադրբեջանական գերիշխանության և մշակութային էքսպանսիայի ներքո, բնականաբար, որոշակի ազդեցություն պետք է կրեր էդ էսքպանսիայից։ Բայց էն դիմադրությունը, որը ցույց ա տվել արցախյան հանրությունը, հայ հանրությունը և մշակութային, և՛ սոցիալական կառուցվածքով և՛ լեզվամտածողությամբ, ինքը միայն շնորհակալության է արժանի»։

Պատգամավորը դատապարտում է հայության երկու հատվածի տարանջատումը դա համարելով կեղտոտ թեմա։ Նա համոզված է, որ Հախվերդյանի խոսքերն ուղղված են Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ոչ թե բոլոր ղարաբաղցիներին։

«Երևի իրեն պետք է վերաբերվել ներողամտորեն, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, բայց էդ մարդու երգերը պետք է լսել և երբեք չխոսեցնել քաղաքականության մասին»,- առաջարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն ավելի կտրուկ է դատապարտում հայաստանցիների և ղարաբաղցիների տարանջատումը։ Պատգամավորը երգչի արտահայտությունները համարում է ստոր քայլ։

«Դա ծլում է անխոհեմ, ժողովրդի մեր բնավորությունը չհասկացող անտաղանդության հետևանքով»,- բորբոքվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Նա մոտավորապես հասկանում է, թե ինչու է Հախվերդյանը նման բաներ ասել․ «Արհեստական բաներ ա, մարդը երևի արհամարված է իրեն զգում, փորձում է ինչ-որ բաներ անել»։

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ չէ, որ Հախվերդյանի հայտարարությունը մեծ ազդեցություն կունենա հայաստանցիների և ղարաբաղցիների հետագա հարաբերություններում։

«Միգուցե իր մոտ նստվածք է թողել այն հանգամանքը, որ ժամանակին շատ օգտագործված ղարաբաղյան կլանը լինելով իշխանության, ղարաբաղցիների, ոչ թե ամբողջ ժողովրդի, միգուցե դա նստվածք է թողել իր մոտ և դա ոչ ճշգրիտ ձևով Ռուբեն Հախվերդյանն ընդհանրացրել է»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Նույն կարծիքին է նաև կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա առաջարկում է ընդհանրապես մոռանալ այս թեման․ «2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ չկա այդ տարաբաժանումը, երբ որ բոլորը միասնական վեր կացան, գնացին իրենց հողերը պաշտպանելու»։

Իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատահական չի համարում թեմայի ասպարեզ բերելը։ «Եթե էդ տարանջատումը բերվել է քաղաքական օրակարգ, նշանակում է ինչ-որ մարդիկ ինչ-որ կերպ ուզում են դա օգտագործել։ Թույլ չտալու գործիքներից մեկը էս թեման էսքան հրապարակային չդարձնելն ա»։

Ըստ Վարազդատ Կարապետյանի, առողջ մտածող հայաստանցին հաստատ չի մտածում այնպես, ինչպես Ռուբեն Հախվերդյանը, որն աղմուկից հետո հայտարարեց, որ ինքը բոլոր ղարաբաղցիներին նկատի չի ունեցել «ադրբեջանցի» ասելով։ Ի դեպ, այս թեմայի մասին հրաժարվեց խոսել «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը։

Մհեր Արշակյան