Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
Քաղաքականություն
16.08.2017 | 11:22ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն տարի աշխատում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում արտգործնախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կվերսկսեն բանակցությունները»,- ասել է նա:
Հոգլանդն ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախագահների հանդիպման կազմակերպման մասին տեղեկություն չկա: