Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության երկամյա ծրագրի հիմնական ուղղությունները

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Արևիկ Անափիոսյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության 2019-20 թթ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, կարևորվել է վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիության խնդիրը. այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին: Նշվել է, որ հիմնադրամի աջակցությամբ մշակվել և փորձնական կարգով ներդրվել են վերոնշյալ մոդելները, որոնք կարող են կիրառվել փոքր համայնքներում: Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 35 նման հաստատությունների հիմնում ՀՀ մի շարք մարզերի փոքր համայնքներում: Նշվել է, որ նման հաստատություններում կանանց ներգրավումը կնպաստի աշխատաշուկայում վերջիններիս զբաղվածության ապահովմանը: Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պատրաստվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ինստիտուցիոնալիզացման իրավական ակտերի նախագծեր՝ ստեղծելու հնարավորություն այլընտրանքային մոդելների ներդրման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներառական կրթության հարցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակական աջակցության հարցը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ներառական կրթության բարեփոխումների իրականացմանը՝ նախադպրոցական և դպրոցական մակարդակներում: Նշվել է, որ հիմնադրամը պատրաստ է աջակցել համընդհանուր ներառական կրթության ներդրման ծրագրի շրջանակում մանկավարժների վերապատրաստմանը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալը կարևորել է ուսումնական գործընթացում ինտերակտիվ, նորարարական մեթոդների կիրառման և քննական մտածողության ձևավորման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման և, առհասարակ, կրթական բովանդակության և ուսումնական նյութերի վերանայման գործընթաց:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման խնդրին՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ կրթության և գիտության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը: