Ալեքսանդր Սարգսյանի որդու դեմ հաղորդում տված Մարտիրոս Սարյանի ծոռը նախկինում ճանաչվել է «սահմանափակ մեղսունակ»

Լուրեր

13.08.2026 | 19:21
Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան
13.08.2026 | 19:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները 600-800 միլիարդ ռուբլի է գնահատվում
13.08.2026 | 19:00
Երեք վարույթ և խուզարկություն՝ Գիվի Հովհաննիսյանի «անցանկալի» որոշումներից հետո․ ինչ է կատարվել 
13.08.2026 | 18:48
Գործընկերս ասաց` Սիսակ ջան, նստի, հետ գնացի. Սիսակ Գաբրիելյանը` Էդգար Ղազարյանի ուղղությամբ գնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 18:34
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ԲԸՏՄ
13.08.2026 | 18:21
Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել
13.08.2026 | 18:10
Վիճաբանություն ԱԺ-ում // Փաշինյանը ԶՈՒ-ում կադրային փոփոխություններ է խոստանում․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 17:57
Ձեր տրավման մի փաթաթեք մեր վզին, ուզում ենք անկախ լինել․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:51
«Էդ տոնով մի շարունակե՛ք, վերջ տվեք սպառնալիքներին»․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:44
Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձանցից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 17:40
Սուպերհամակարգիչը գնահատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» չեմպիոնության շանսերը
13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. «Խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 ԱԱԾ-ն հունիսի 5-ին հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվում էր, թե հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները՝ խոստանալով դրա դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը։
Նկարներին տիրանալուց հետո, սակայն, Սարգսյանը խոստումը չի կատարել։
Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Մեջբերված հոդվածը վերաբերում է խարդախությանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Նախատեսվող պատիժը ազատազրկումն է՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, գտնվում է Պրահայում, նրան ոստիկանությունը հայտնաբերել էր Ֆրանկլին Գոնսալես անուն ազգանվամբ։ Նա դեռևս չի արտահանձնվել հայկական կողմին։
Փետրվարի 19-ին էլ հայտնի դարձավ, որ նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։
Նա մեղադրվում է խարդախություն կատարելու համար։ Անդրադառնալով գործին նշենք, որ Նարեկ Սարգսյանին գծանկարներ վաճառած անձը Մարտիրոս Սարյանի ծոռը՝ Ղազարոս Սարյանը, տարիներ առաջ հայտնվել է քրեական գործի կիզաակետում։
Գործի շրջանականերում նա ճանաչվել է մասնակի մեղսունակ։
Այս քրեական գործի մանրամասներին ծանոթացանք «Datalex.am» տեղեկատվական համակարգից։
Քրեական գործի նախապատմության մեջ նշվում է, որ Ղազարոս Սարյանի դեմ 2014 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել նրա մայրը՝ որդուն մեղադրելով իրենց տունը հրդեհելու և գույքային վնաս պատճառելու մեջ։
Հրդեհի պատճառով տուժել էր Ղազարոս Սարյանի հայրը՝ Ռուբեն Սարյանը։ Հետագայում նախաքննության փուլում պարզվել է, որ Ղազարոս Սարյանը օգտագործել է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատասխանատվություն է նախատեսված առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ձեռք բերելու համար, սակայն այս դեպքում հնարավոր չի եղել պարզել Ղ.Սարյանի կողմից ձեռք բերված թմրամիջոցի չափաքանակի վերաբերյալ տվյալներ և նրան մեղադրանք այս մասով չի առաջադրվել։
Ղազարոս Սարյանը դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Դատական նյութերի տվյալներով, Ղազարոս Սարյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները, զղջացել կատարվածի համար և փոխհատուցել է ծնողներին։
Այս դեպքից մեկ տարի անց Սարյանի ծնողները դիմել են դատարան և հայտնել, որ իրենց պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել։
Դատավոր Արմեն Բեկթաշյանը վճռել է Ղազարոս Սարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել)։ Նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման: Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է մեկ տարի փորձաշրջան։
Լիլիթ Շաբոյան