ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեպքում Իրանը սպառնում է դուրս գալ միջուկային համաձայնագրից

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Իրանը սպառնում է անմիջապես դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին. փոխանցում է ТАСС-ը:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանա դիմել նույն այն մեթոդներին՝ պատժամիջոցներին, ապա մենք կարճ ժամանակամիջոցում, ոչ թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում, այլ մի քանի օրից կամ ժամից, կվերադառնանք նախկին՝ միջուկային գործարքի կնքմանը նախորդած իրադրությանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Իրանը և գերտերությունների «վեցյակը»՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան, 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության եկան իրանական միջուկային ծրագրի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ՝ ընդունելով համատեղ համապարփակ գործողությունների պլան, որի իրագործումն սկսելու մասին հայտարարվեց 2016 թվականի հունվարի 16-ին:  Այն նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ այդ երկրի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկում: Փոխարենը Թեհրանը պարտավորվեց սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: