«Մարտի 1-ի» հետ կապված դեպքերը պատմության դասագրքերում կողմնակալ են ներկայացված․ Սերոբ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝  «Մարտի 1»-ի դեպքերը պատմության դասագրքերում կողմնակալ են ներկայացված, ինչը կապված է քաղաքական իրադրության հետ։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ, անդրադառնալով հարցին՝ ինչպես են «Մարտի 1-ի» դեպքերը ներկայացված դպրոցական դասագրքերում, ասաց Սերոբ Խաչատրյանը։

«Պատմության դասագրքեր գրելիս հնարավորինս պետք է փաստական և չեզոք գրվեն, նույնը վերաբերում է նաև մեր օրերի պատմությանը, ինչը գրելը շատ դժվար է, որովհետև  այն մարդիկ, որոնց մասին գրում են, կենդանի են և նրանցից յուրաքանչյուրը մասնակից է եղել այս կամ այն իրադարձություններին, կամ եղել է խրամատի տարբեր կողմերում։ Կարծում եմ, որ հիմա Հայաստանում ունենք այնպիսի հնարավորություն, որ այլևս չունենանք քաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված տեսակետներ, իսկ պատմաբաններն էլ չեն վախենա, որ եթե իրենք մի փոքր ավելի օբյեկտիվ գրեն, իրենցից կարող են դժգոհել»,- ասաց  Սերոբ Խաչատրյանը։

Քննարկման մասնակից «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ  Լուսինե Խառատյանն էլ խնդրի վերաբերյալ նկատեց, որ կան խնդիրներ ոչ միայն «Մարտի 1-ի» դեպքերի նկարագրման հետ կապված, այլ առհասարակ։

«Պատմության դասագրքերը գրվում են շատ հին էսենցիալիստական մոտեցումներով այն դեպքում, երբ պատմություն դասավանդելը չպետք է այդ դիրքից արվի։ Պետք է  պատմության այս կամ այն դրվագը մեկ տեսանկյունից չներկայացնել՝ երեխաներին տալով  դրանց տարբեր տեսանկյուններից նայելու  հնարավորություն։ Երեխաներն այդկերպ մասնակից կդառնան քննարկման և դրա միջոցով կյուրացնեն նյութը։ Պատմության առարկան այն կարևոր առարկաներից մեկն է, որը պետք է ավելի գլոբալ վերանայել»,- ասաց նա։

Քննարկման մասնակից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն էլ դասագրքերում զետեղվող նյութերի բովանդակության հետ կապված կարևորեց  դրանք ակադեմիական մեթոդաբանությամբ և գիտական մեթոդի կիրառմամբ ներկայացնելու անհրաժեշտությունը։

«Եթե մենք ունենանք պատմությունը պատմելու և ուսումնասիրելու ակադեմիական մեթոդաբանություն, ապա այդ դեպքում քաղաքական ենթատեքստերը կկարողանանք մարգինալացնել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։