Դասագրքերը փոփոխելու գործընթացն այսօր սկսելը նպատակահարմար չէ․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
Բոլորը

Հայաստանի և Եվրամիության միջև կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում ստորագրվել է դպրոցական դասագրքերի առարկայական ծրագրերի բարեփոխման հետ կապված  հուշագիր, որով պետք է այդ ծրագրերի չափորոշիչները փոխոխվեն։ Ըստ այդ հուշագրի՝  այդ չափորոշիչները կմշակվեն պետական հենքի վրա և ոչ թե պետական համակարգից դուրս գտնվող մասնավոր կառույցի կողմից։ Այս մասին այսօր  «Կրթական բարեփոխումներ․ ե՞րբ և ինչպե՞ս է փոփոխվելու դասագրքերի բովանդակությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։

«Արդեն մեկ-երկու ամիսների ընթացքում կլինեն հայտարարություններ, որ մարդիկ կարողանան գալ և ընդգրկվել առարկայական ծրագրերի մշակման խմբերում։ Այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, որովհետև մենք կարևորեցինք, որ այս ամենը կատարվի ոչ թե մասնավորի, այլ պետության հենքի վրա»,- ասաց  փոխնախարարը։

Անդրադառնալով դասագրքերի փոփոխությանը՝ նախարարի տեղակալը նշեց, որ ՀՀ-ում դասավանդման և ուսումնառության ցանկացած նյութի համար պետք է հիմք հանդիսանան անհրաժեշտ չափորոշիչներն ու առարկայական ծրագրերը, իսկ դասագիրք ստեղծելու գործընթացը տևում է մոտավորապես մեկ տարի։

«Բացի դասագիրքը մշակելուց, կա նաև փորձաշրջան անցնելու խնդիր, որը նախորդ տարիներին եղել է այսպես՝ դասագրքերն ուղարկել են դպրոցներ, հետո նոր Կրթության ազգային ինստիտուտ՝ ասելով, որ դրանք պետք է փորձաքննության ենթարկվեն, իսկ այդ գործընթացն այսօր փոխվել է։ Եթե մենք այսօր նախաձեռնենք գործընթաց, որ դասագրքերը փոխվեն, նշանակում է, մենք լավագույն դեպքում 2020 թվականին նոր կունենանք նոր դասագիրք։ Հիմա արդյոք դա պետության միջոցների վատնում չէ՞, երբ մենք արդեն գործընթաց ենք նախաձեռնել ամբողջ առարկայական ծրագրերը փոխելու համար, և հիմա էլ սկսենք նաև դասագրքերը փոխելու ուղղությամբ։ Այսինքն՝ մենք 5 տարվա համար փաստորեն մեծ ռեսուրս ենք ծախսելու և տպագրելու ենք դասագրքեր, որոնք կարող են հաջորդ տարի է՛լ պետք չլինել»,- ասաց նախարարի տեղակալը:

«Դասագրքերը փոփոխելու գործընթացն այսօր սկսելը նպատակահարմար չէ, որովհետև դա եկող տարի այս ժամանակ արդեն ժամանակավրեպ է լինելու»,- ասաց  փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան