Արմավիրի մարզպետը՝ ՔՊ-ի շարքերը չհամալրելու, Մանվել Գրիգորյանի ազգական համայնքապետի հրաժարականի պահանջի և մարզ բերած ներդրումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ

– Արդեն տևական ժամանակ է՝ լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Բնակիչներն իրենց բողոքի ակցիաներով կաթվածահար են արել համայնքապետարանի աշխատանքն ու պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով, ի դեպ, 10 տարի շարունակ զբաղեցնում է այդ պաշտոնն ու կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Ինչո՞ւ է հարցի լուծումը ձգձգվում:

– Հետհեղափոխական շրջանից հետո Արմավիրի մարզում կային մի քանի լարված օջախներ, որտեղ համայնքի բնակիչները պահանջում էին համայնքապետերի հրաժարականը, և Արշալույսը բացառություն չէր։ Իմ նշանակումից հետո ես հանդիպումներ եմ ունեցել թե՛ բողոքող կողմերի, թե՛ համայնքի ղեկավարների հետ, փորձել ենք քննարկել բոլոր օրինական ճանապարհները, հանդես եմ եկել առաջարկություններով: Վերջինը երկու օր առաջ եմ հանդիպել բնակիչների հետ, քննարկել ենք կոմպրոմիսային տարբերակներ, որպեսզի կողմերին բերենք խաղաղ լուծումների:

– Ի՞նչ կոմպրոմիսային տարբերակների մասին է խոսքը: 

– Մի շարք տարբերակներ կան: Դրանցից մեկն այն է, որ համայնքապետի պաշտոնավարման լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 6-ին, բայց համաձայնության ենք եկել, որ ընտրությունները կարող ենք տեղափոխել սեպտեմբեր: Արտահերթ ընտրություններով  համայնքապետը կփորձի իր ուժերն արդեն նոր Հայաստանում:

Մանվել Գրիգորյանի ազգականը լինելու հանգամանքն այսօր ի՞նչ դեր ունի Արմավիրի մարզում:

– Կարծում եմ՝ չունի: Մեր մարզում ամենամեծ նշանակությունն ունի օրենքը:

– Ձեզ հաջողվե՞լ է չեզոքացնել մարզում Գրիգորյանների ուժային կենտրոններն ու ազդեցությունը:

– Դա միայն իմ գործունեության արդյունքը չէ, այլ ամբողջ Կառավարության:

Դժվար չէ՞ր քաղաքական փորձառություն չունեցող երիտասարդին գալ և միանգամից այնպիսի մարզի ղեկավար նշանակվել, որտեղ կային նման ուժային կենտրոններ: 

– Անմիջապես հեղափոխությունից հետո այդ խնդիրների լուծումներն արդեն տրվել էին՝ մինչև իմ նշանակումը: Իմ գործունեության սկիզբը բարդ է եղել՝ հիմնականում կապված ՏԻՄ արտահերթ և հերթական ընտրությունների ու մեկ համապետական ընտրության հետ, թեև դրանք անցան ազատ և թափանցիկ՝ առանց որևիցե հատուկ միջադեպերի: Հիմնական խնդիրները եղել են լարված օջախներում՝ մի քանի համայնքներում, որտեղ մեզ հաջողվել է բանակցությունների միջոցով գալ խաղաղ լուծումների:

Փետրվարի 17-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ Արմավիրի մարզի 5 համայնքներում. 5-ից 5-ում կրկին ընտրվել են գործող համայնքապետերը: Ճիշտ է՝ նրանք անկուսակցական են, ՔՊ-ի անդամ չեն, բայց, փաստորեն, կրկին հաղթել են ընտրություններում: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Կառավարության հիմնախնդիրն է՝ ապահովել ընտրությունների օրինականությունը, իսկ քաղաքական իշխանությունը խոսել է այն մասին, որ չունի առաջադրված թեկնածուներ: Այսինքն՝ բնակիչներն իրենց կամքով ընտրել են, և ստացվել է այնպես, որ հինգ համայնքում էլ ընտրությունների արդյունքներով համայնքի ղեկավարները վերընտրվել են:

– Ասացիք՝ անկուսակցական եք: Չե՞ք պատրաստվում համալրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը:

– Ներկա պահին նման քննարկումներ կամ մտորումներ չունեմ:

– Ինչո՞ւ:

– Ես խնդիր չեմ տեսնում։ Պարտադիր չէ Կառավարության կազմում լինել և անպայման լինել կուսակցական: Ունեմ մի շարք ընկերներ, որոնք զբաղեցնում են Կառավարության կազմում բարձր պաշոտններ և անկուսակցական են:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան