Ինչո՞ւ են հեռացվել ծառերը և ո՞ւմ է պատկանում այգին. տարածքային վեճ՝ հարևանների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն դիմած Երևանի Անտառային փողոցի 118/2 տան բնակիչ Վահան Հարությունյանը հայտարարում է, որ հարևան հողատարածքում շինարարություն իրականացնող անձինք 2 օր է՝ անհանգստացնում են իրեն: Ավելին, քանդման աշխատանքների արդյունքում իր այգուց 20 ծառ են կտրել:

«Մոտ 2-3 մետր մտել են այգուս մեջ: Իրենց կողմից հանվել են ծառեր, որ ես եմ տնկել, բայց իրենց տարածքում չի: Ինչի՞ են ծառերին կպել, ո՞վ ա իրանց իրավունք տվել։ Սաղ կյանքում ծառ տնկե՞լ են, որ ծառ են հանում: Իմ 30 տարվա քրտինքն էսօր գետնով ա տվել, ծառը չկա»,- ասաց Վահան Հարությունյանը։

Նրա տան հարևանությամբ շինարարություն իրականացնողը քաղաքացի Արայիկ Ստեփանյանն է, որը 2003 թվականին վաղեմության իրավունքով սեփականացրել է այգու տարածքի վիճարկվող հատվածը՝ շուրջ 250 ք.մ. մակերեսով: Ըստ Վահան Հարությունյանի՝ ինքն ունի հիմքեր պնդելու, որ Արայիկ Ստեփանյանի գործողություններն անօրինական են։

Նա ցուցադրում է տարածքի քարտեզագրված սխեման. «Սա իմ տան հատակագիծն ա, սա իմ այգին ա, սա Արայիկ Ստեփանյանի՝ կեղծիքով սեփականացված հատվածն ա։ Հիմա այ էս հատվածից սա վերացվել ա, հիմա չկա, ու շարունակում են այս հատվածը քանդել, որը 30 տարի ծառերով ծանրաբեռնված այգի ա, հազար փաստ կա, որ տիրապետում եմ ես»:

Վահան Հարությունյանի շահերը ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանի պնդմամբ՝ Արայիկ Ստեփանյանը 2002 թվականին Երևանի քաղաքապետին դիմում է ուղարկել այն մասին, որ ինքը 10 տարի բնակվել է այս տարածքում գտնվող տանը։ Այս հիմքով էլ տարածքը վարձակալությամբ տրվել է Արայիկ Ստեփանյանին, իսկ 2003 թվականի հոկտեմբերին, Երևանի քաղաքապետի որոշմամբ, տարածքը սեփականության իրավունքով անցել է նրան:

«Ապացույցը, որ նշում է՝ տուն, տուն չկա, եթե այդ ապացույցը բերի՝ սեփականության վկայական, որ տուն է եղել իր կողմից կառուցված, և որ ինքն այդտեղ ապրել է ու փաստացի տիրապետել է… Վաղեմությամբ ձեռք բերման օրենքն ի՞նչ է ասում, որ բացահայտ և բարեխիղճ 10 և ավելի տարի պետք է փաստացի տիրապետես հողատարածքը: Հիմա եթե ինքը չունի այդ ապացույցները, ուղղակի միայն դիմումն է, և այդ դիմումը հիմք են ընդունում, ունենք նաև վարչական շրջանի գրություն, որ 10 տարի անընդմեջ բացահայտ տիրապետել է Ռազմիկ Հարությունյանը»,- ասում է փաստաբանը:

Ռազմիկ Հարությունյանը Վահան Հարությունյանի հայրն է: Փաստաբան Մկրտիչ Դավթյանի խոսքով՝ դեռևս 2010 թվականին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումում արձանագրվել է իրենց պնդումների հավաստիությունը։

«2010 թվականին Վերաքննիչ դատարանը ակնհայտ, անմիջական, հիմնավորված ձևով մատնանշում է այն փաստը, որ իրականում առկա է փաստաթղթի կեղծում և կեղծվել է Արայիկ Ստեփանյանի կողմից, որ վարույթն իրականացնող մարմինն այդ հանգամանքը չի գնահատել և իրավական գնահատական չի տվել։ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկվել Արայիկ Ստեփանյանի և վարույթն իրակայացնող մարմնի կողմից»,- ասում է Մկրտիչ Դավթյանը։

Մինչ Արայիկ Ստեփանյանի կողմից 2003 թվականին սեփականաշնորհվելը՝ խնդրո առարկա 250 ք.մ. հողատարածքը եղել է համայնքային սեփականություն: Վահան Հարությունյանը պնդում է՝ ինքն ու իր հայրը 10 տարուց ավելի տնօրինել են հողատարածքը, այգի հիմնել, ինչը, ըստ նրա փաստաբանի, նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանն այն վարձակալությամբ պետք է տրամադրեր իր վստահորդին, և ոչ՝ Արայիկ Ստեփանյանին։

«Եվ եթե դրանից հետո սեփականաշնորհվում էր, օտարվում էր, ապա պետք է նախապատվության իրավունքով օտարվեր նրանց, ոչ թե Արայիկ Ստեփանյանին»,- ասաց Մկրտիչ Դավթյանը։

Ավելի քան 10 տարի 250 ք.մ. հողատարածքի համար պայքարող Վահան Հարությունյանը մինչ օրս դատական գործընթացների մեջ է։ Դատարանները մերժել են Հարությունյանի դիմումը՝ այգին ու տունը ճանաչել նրա սեփականություն և հորից անցած ժառանգություն: Պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան։ Ինչպես ընթացող շինարարության, այնպես էլ տարածքի նկատմամբ սեփականության հիմքերը պարզաբանելու խնդրանքով Factor.am-ը դիմեց նաև Անտառային փողոց 126/8 հասցեի սեփականատեր Արայիկ Ստեփանյանին։ Վերջինիս հետ խոսել չհաջողվեց, սակայն նրա փոխարեն իրավիճակը մեկնաբանեց եղբայրը՝ Սուրեն Ստեփանյանը։

«Էդ հողը բացարձակ իրենց հետ կապ չունի, լրիվ օրինական տրվել ա Արայիկին՝ քաղաքապետի որոշումով, և հիմա էլ էնտեղ գնում են շինարարական աշխատանքներ, շինթույլտվություն ա տված»,- նշեց նա։

Սուրեն Ստեփանյանի հաղորդմամբ՝ 2 օր առաջ Վահան Հարությունյանը փորձել է խոչընդոտել շինաշխատանքներին, և իրենք ստիպված ոստիկանություն են հրավիրել: Սուրեն Ստեփանյանը պնդեց, որ իր եղբայրն ունի տարածքի նկատմամբ սեփականությունը հաստատող բոլոր փաստաթղթերը։

«Չունենալով ոչ մի փաստաթուղթ՝ իրենք փորձում են ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելով՝ ուղղակի սենց խոչընդոտներ ստեղծել, բայց պարզ ա, որ իրենց չի հաջողվի, որովհետև ամեն ինչը թղթերով կա և օրինական ա։ Իրենք 10-15 տարի ա՝ բողոքում են, ու ամեն անգամ մերժվում ա իրենց բողոքը, էդ մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ էս ամեն ինչն օրինական ա և իմաստ չունի շարունակել»,- պարզաբանեց Սուրեն Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին հայտնեցին, որ Արայիկ Ստեփանյանն ունի բազմաբնակարան շենքի կառուցման շինթույլտվություն՝ 2 տարի 1 օր ժամկետով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը պարզաբանեց, որ շինարարության թույլտվություն քաղաքապետարանը չէր կարող տրամադրել, եթե ներկայացված հիմքերը լինեին ոչ օրինական:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան