2017 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 154 քրեական գործ. ՊԵԿ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 1060 փաստաթուղթ, որից 506-ն  ուղարկվել է հարկային կամ այլ մարմիններ: ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով հարուցվել է 154 քրեական գործ:

«Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են 98, կանխամտածված սնանկության փաստերով՝ 25 քրեական գործեր», – տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը:

Քրեական գործեր են հարուցվել նաև կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ ալկոհոլային խմիչքների, չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերով:

Ըստ Սամվել Սինանյանի, առաջին կիսամյակում աշխատանքներ են իրականացվել նաև քրեական գործերով գումարների վերականգնման ուղղությամբ:

«Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության կողմից քրեական գործերով, նյութերով և փաստաթղթերով պետական բյուջե է վերականգնվել 1 միլիարդ 117 միլիոն դրամ», – նշել է նա:

Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է նաև 114 վարչական վարույթ՝ շուրջ 179 միլիոն դրամի չափով:

Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ 2017-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքներով և վարչարարության խստացմամբ, ինչպես նաև ստվերի դեմ պայքարով: