Քննարկվել է Ամստերդամում հոլանդերեն թարգմանված Նարեկացու Մատյանի գրքի շնորհանդեսի կազմակերպումը

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ այցելել է Հաարլեմ, որտեղ հանդիպում է ունեցել Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։

«Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Վատիկանի միջև սերտ և բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների արդյունավետ համագործակցության առումով։ Այս համատեքստում դեսպան Բալայանն ընդգծեց 2016թ. «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրի ներքո Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելությունը, դրան նախորդած և հաջորդած միջոցառումներն ու իրադարձությունները։

Ամստերդամի եպիսկոպոսին ներկայացվեց «Գրիգոր Նարեկացի» միության նախաձեռնությամբ իրականացված Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության գրքի առաջին 15 աղոթքների հոլանդերեն թարգմանության հրատարակությունը և քննարկվեց դրա շնորհանդեսի՝ համատեղ կազմակերպման հնարավորությունը։

Եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսը ողջունեց նախաձեռնությունը՝ իր օրհնությունն ու աջակցությունը հայտնելով Կաթոլիկ եկեղեցու վարդապետ Գրիգոր Նարեկացու աշխատությունը հոլանդական հասարակությանը ներկայացնելուն ուղղված քայլերը»,- ասված է հաղորդագրությունում: