Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ

Լուրեր

17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ առանձնակի շեշտադրելով խաղաղության օրակարգը և միջազգային գործընկերությունների զարգացումը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։

Անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացում արձանագրված կարևորագույն զարգացումներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքներն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը, այդ թվում՝ բանակցային գործընթացի, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման և նախաստորագրման, ընդհանուր առմամբ Վաշինգտոնյան համաձայնությունների, վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի և նախաձեռնությունների, փոխկապակցվածության խթանման միջոցով։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերին: Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային առանցքային հարցեր։

Նշվել է, որ հաշվետու տարում ԱԳՆ ջանքերն ուղղված են եղել ինչպես ավանդական գործընկերների հետ հարաբերությունների հետևողական խորացմանը, այնպես էլ նոր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացմանը։ Ընդգծվել է, որ տարին աչքի է ընկել բարձր մակարդակի փոխայցերի և շփումների ինտենսիվությամբ, որն էականորեն նպաստել է երկկողմ օրակարգերի հարստացմանը և փոխգործակցության նոր ձևաչափերում ներգրավվածության ավելացմանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով, ինչն ապահովել է կոնկրետ շոշափելի արդյունքներ և իր շարունակությունը կունենա նաև ընթացիկ տարում: Գոհունակությամբ ամփոփվել են տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ, ինչն իր արտահայտումը գտավ նաև տարեվերջին Գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի ընդունմամբ: ԵՄ՝ որպես ինտեգրացիոն կառույցի հետ գործընկերությունից զատ, կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացման, արդեն իսկ մի քանի օրինակներով ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերն ու ձեռքբերումները՝ ընդգծելով արդեն իսկ 2026թ այդ ուղղությամբ շարունակվող դինամիկան:

Ընդգծվել է, որ ՀՀ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը համահունչ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով, որտեղ ակտիվ է եղել աշխատանքը թե՛ քաղաքական օրակարգի ընդլայնման, թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման, տնտեսական ու ներդրումային համագործակցության պոտենցիալի լավագույնս իրացման ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ-ն ձգտում է ՌԴ հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

Վարչապետին ներկայացվել է բազմակողմ հարթակներում ՀՀ ԱԳՆ ակտիվ ներգրավվածությունը, այդ թվում՝ նոր՝ դրական օրակարգի առաջմղման նախաձեռնությունների միջոցով, ինչի արդյունքում գրանցվել են նշանակալի ձեռքբերումներ՝ թե՛ տարբեր կառույցներում ՀՀ ընտրվելու, թե՛ ՀՀ նախաձեռնած բանաձևերի ընդունման տեսքով:

Քննարկումներում ընդգծվել է, որ երկկողմ գործընկերությունների զարգացման համատեքստում ուշադրություն է դարձվել ինչպես քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկայի ապահովմանը, այնպես էլ տնտեսական և ոլորտային ուղղություններում հնարավորությունների կյանքի կոչմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությունը»:

Նշվել է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանը շարունակել է ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլերը. նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։ Նույն քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմինների պայմանների շարունակական բարելավման քաղաքականության շրջանակներում ձեռք է բերվել Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքը, շարունակվել են Փարիզում դեսպանության 2024թ ձեռք բերված շենքի վերանորոգման աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել հյուպատոսական ծառայության և ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին։

ՀՀ վարչապետին է ներկայացվել նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև արդյունավետ, այդ թվում՝ միջազգային մամուլում հանրային հաղորդակցության ապահովման նպատակով իրականացված աշխատանքները, ցուցանիշները։

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Նախանշվել են առանցքային ուղղություններով ԱԳՆ առաջիկա անելիքները, միջնաժամկետ կտրվածքով ծրագրերը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է արտաքին քաղաքական նախանշված գերակայությունների հետևողական կյանքի կոչման և դիվանագիտական ծառայության շարունակական կատարելագործման կարևորությունը վերը նշված բոլոր ուղղություններով։ Երկրի ղեկավարը կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։