Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Փետրվարի 6-ին Պնոմպենում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի ԱԳՆ պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և տարածաշրջանային հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման հեռանկարներին։

Գոհունակությամբ ընդգծվել է բազմակողմ հարթակներում գործակցության մակարդակը և առկա դրական դինամիկան։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչի համատեքստում Մնացական Սաֆարյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացներ։

Պնոմպենում նախարարի տեղակալն այցելել է նաև Տուոլ Սլենգ ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրինության հետ քննարկվել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում։