Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ֆուտզալի Իսպանիայի հավաքականը պատմության մեջ 8-րդ անգամ ու 10 տարվա ընդմիջումից հետո դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ թարմացնելով տիտղոսների քանակով սեփական ռեկորդը։

Լատվիայում, Լիտվայում և Սլովենիայում ավարտված Եվրո-2026-ի եզրափակիչում իսպանացիները 5։3 հաշվով հաղթեցին Պորտուգալիայի հավաքականին, որը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։

Իսպանիայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» խաղացող Անտոնի Պերեսը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Խորվաթիայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում հետխաղյա հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 5։5 հաշվով։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցել էր նաև Հայաստանի հավաքականը, որը խմբային փուլում հաղթել էր 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային (2։1) ու Չեխիային (5:4), ոչ-ոքի խաղացել Լիտվայի հետ (3։3) ու 7 միավորով առաջին տեղը գրավել B խմբում։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել էր Խորվաթիայի հավաքականին։