«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մոսկովյան փողոցի 37 շենքի թիվ 12 հասցեում բացված մուտքն օրինական է։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 

2025 թվականի հուլիսին քաղաքապետարանն այդ հասցեում նախագծման թույլտվություն է տվել, ապա շուրջ մեկ ամիս անց մուտքի կազմակերպման, նկուղային և բնակելի առաջին հարկերի միավորման, տարածքները հասարակական նշանակության տարածքների վերակառուցման նպատակով տրամադրել է շինթույլտվություն։ 

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը դեռ տարեվերջին ահազանգել էր, որ շենքի ճակատային հատվածում արված բացվածքը սեյսմիկ առումով խոցելի է դարձնում շենքը և կարող է վտանգավոր նախադեպ դառնալ։ 

Ճարտարապետի բարձրացրած խնդիրների մասին հարցեր էինք ուղղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, մասնավորապես, հետաքրքրվելով՝ օրինակա՞ն է, եթե այո, ապա ի՞նչ հիմունքներով է շինթույլտվություն տրվել։ Տիգրան Ավինյանը խոստացել էր պարզել։

Քաղաքապետարանից ստացված գրավոր պատասխանում նշվում է, որ նախագծային փաստաթղթերի, փորձաքննության եզրակացության հետ տրվել է նաև շենքի սեփականատերերի մեծամասնության համաձայնությունները, որոնք հաստատել է «Կենտրոն-1» համատիրության կառավարիչ Արթուր Արշակյանը: 

Կառավարիչը քանի՞ ստորագրություն է հաստատել․ հեռախոսազանգի սկզբում նա, անակնկալի գալով, ասաց, որ այդ հասցեն իր ղեկավարած համատիրության վերահսկողության տիրույթում չէ, ապա ստուգումներից հետո հայտնեց, որ թիվ չի կարող նշել։ 

Ավարտական ակտ դեռևս չի տրամադրվել, շինարարությունն ընթացքի մեջ է՝ արձանագրել է Factor TV-ի տեսախցիկը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան