«Իմ քայլում» ՀՅԴ-ի «սպիտակներին սևերից տարանջատելու» և չնեղացնելու քննարկում է եղել

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Իշխանությունները ՀՅԴ-ականների շրջանում «սևերին սպիտակներից» զատելու և համագործակցության եզրեր գտնելու գործընթաց են սկսել: Factor.am-ին հայտնի դարձավ, որ վերջերս «Իմ քայլը» խմբակցության ներսում այս թեմայով քննարկում է եղել։ Նշվել է, որ կան ՀՅԴ-ականներ, որոնք կտրուկ դեմ են Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, և կան դաշնակցականներ, որոնք անվերապահ աջակցում են Փաշինյանի կառավարությանը:

Առաջին խմբի ՀՅԴ-ականները, ըստ Factor.am-ի աղբյուրների, Դաշնակցության հայաստանյան կառույցի ներկայացուցիչներն են, իսկ աջակիցները՝ սփյուռքի: Այն, որ իշխանությունները ՀՅԴ-ի հետ համագործակցության ցանկություն ունեն՝ պարզ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի 33-րդ Ընդհանուր ժողովին մասնակիցներին ուղղված ուղերձից: «Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ»,- մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է վարչապետի այս հայտարարությունը, արդյոք գործնական քայլեր կան, պատասխանեց. «Խոսքն այն մասին է, որ մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած կոնստրուկտիվ ուժի հետ: Դա վերաբերվում է ոչ միայն Դաշնակցությանը, այլ նաև այլ արտախորհրդարանական ուժերին: Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում»:

«Իմ քայլը» խմբակցության՝ Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունում եղել է կարծիք, որ ՀՅԴ-ն սովորական քաղաքական ուժ չէ և դրսում լուրջ աշխատանքներ է իրականացնում, ուստի առաջարկվել է հատուկ քաղաքականություն վարել՝ դրսի ՀՅԴ-ականների սիրտը շահելու համար: Մասնավորապես՝ խուսափել այնպիսի հայտարարություններից և նախաձեռնություններից, որոնք կարող են սվիններով ընդունվել հատկապես սփյուռքի Դաշնակցականների կողմից։

Իշխող խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը մեր հարցին՝ դիտարկո՞ւմ են այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն դրսում լուրջ կապեր ունի, պատասխանեց. «Այդ մասով ճիշտ եք ասում, որ Դաշնակցությունը սովորական քաղաքական ուժ չէ և ՀՅԴ-ն մեծ ներկայացվածություն ունի սփյուռքում, սփյուռքի համայնքներում Դաշնակցությունն ավելին է, քան պարզապես քաղաքական ուժ: Համայնքի կյանքում մեծ դեր է խաղում, և մենք համագործակցում ենք համայնքների, համայնքային կառույցների հետ, որոնք այս կամ այն կապով կապված են Դաշնակցության հետ: Այստեղ ամեն ինչ պարզ է և ոչ մի թաքնված բան չկա փնտրելու»:

Հարցին, եթե իրավիճակը վերջերս ընդունված բառամթերքով բնութագրենք, ապա կարող ենք ասել, որ «Իմ քայլը» դաշինքում համարում են, որ ՀՅԴ-ում կան և՛ սևեր, և՛սպիտակներ, ուստի վերջիններս չպետք է «նեղացնել», Զոլյանն ասաց. «Ես այդպես չէի բաժանի: Հայաստանում էլ բազմաթիվ մարդիկ կան, որ Դաշնակցության անդամ են և դժգոհ էին հին ղեկավարության քաղաքական գծից: Նրանց դուր չէր գալիս, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ էր համագործակցում, հիմա այդ մարդիկ հնարավորություն են ստացել, որ Դաշնակցությունն այլ քաղաքական գիծ տանի: Կարծում եմ, որ Դաշնակցությունը կշարունակի որոշակի դեր խաղալ Հայաստանի քաղաքական կյանքում: Նոր Հայաստանում իրենք իրենց տեղը կունենան»:

Տեղեկացանք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավորներից մեկը հստակ թեմաներ է նշել, որոնց հետ կապված պատգամավորները պետք է խիստ զգուշավոր հայտարարություններ անեն: Խոսքը, մասնավորապես, արցախյան հիմնախնդրի և Սփյուռքի նախարարության փակման մասին է:

Factor.am-ը Միքայել Զոլյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ զգուշացում, որ պետք է մտքեր արտահայտելիս լինեն զգուշավոր: «Մենք մեծ ֆրակցիա ենք և պատգամավորներից շատերը իրենց կարծիքն ունեն՝ տարբեր հարցերի շուրջ: Կան որոշակի խնդիրներ, որոնց վերաբերյալ մենք միասնական կարծիք ունենք, որոնք շատ քննարկվել են ու դրանց շուրջ եկել ենք դիրքորոշման, բայց նաև յուրաքանչյուր պատգամավոր կարող է որոշակի նախաձեռնությամբ հանդես գալ: Բնականաբար, ցանկացած միտք արտահայտելուց մենք պետք է հաշվի առնենք, թե ինչպես այն կընկալվի բոլորի կողմից: Սակայն, դա մեզ չպետք է կաշկանդի»:

Հ.Գ. Factor.am-ին փոխանցված տեղեկությունների համատեքստում ուշագրավ է նաև այն, որ մամուլում քննարկվում է ՀՅԴ-ականներին պաշտոններ տալու հնարավորությունը։

Նարեկ Կիրակոսյան