Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Լուրեր

12.07.2026 | 22:59
«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը
12.07.2026 | 22:27
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Բոլորը

Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, երեկ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:

Այս մասին Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Նույն օրը Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ և բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ: Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման և ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում։

Այցի շրջանակում տեղի է ունեցել Մասիս Մայիլյանի և Դմիտրի Մեդոևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր»: