Բացահայտվել է ավելի քան 109 մլն ՀՀ դրամի յուրացման դեպք. ՀՔԾ

Լուրեր

11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ  քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի` 2015-2018թթ-ի ընթացքում մի շարք ՍՊ ընկերություններին մատուցած պահպանության ծառայությունների դիմաց գնդի ծառայողներն այդ ընկերություններից յուրաքանչյուր ամիս կանխիկ գումարներ են ստացել, որոնք համապատասխան հաշվեհամարին մուտքագրելու նպատակով հանձնել են գնդի ավագ հաշվապահ Կ. Մ.-ին: Վերջինս, սակայն, ստացված գումարները չի մուտքագրել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին և մաս-մաս յուրացնելով` հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում Կ. Մ.-ի կողմից հափշտակված գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: