«Հեղափոխությունից հետո մինչ օրս մենք ականատես ենք անցումային արդարադատության»․ Հերքինազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների առիթով քաղաքական ուժերի շրջանում ծավալված քննարկմանը՝ ասաց, որ դա առաժմ օրակարգային չէ «Իմ քայլը» խմբակցության համար:

«Մենք սահմանադրական փոփոխությունների հետ կապված կոնկրետ նախաձեռնություններ չունենք այս պահին»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկել է մեկ տարվա ընթացքում Սահմանադրական հանրաքվե անցկացնել՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, և անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀԱԿ-ի այս առաջարկը հետընթաց է անվանել:

Դիտարկմանը՝ ասել է թե՝ «Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական» Սահմանադրությունը չի՞ խանգարում «Իմ քայլին» ու Նիկոլ Փաշինյանին, Տիգրանյանն ասաց. «Այս պահին չեմ կարծում, թե խանգարում է, չեմ էլ կարծում, թե օգնում է: Կառավարությունն առաջնորդվում է այն օրենքներով, որոնք արդեն կան»:

Խորհրդարանի կողմից ընդունված Կառավարության ծրագրում խոսք չկա անցումային արդարադատության մասին, մինչդեռ այդ մասին հայտարարել են թե՛ վարչապետը, թե՛ Կառավարությանը: «Եթե մենք չենք տեսնում ծրագրում անցումային արդարադատություն եզրույթը, դա չի նշանակում, որ Կառավարությունը հրաժարվել է այդ եզրույթի կիրառումից»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով. «Կառավարությունն ուղղակիորեն չի շեշտադրում, որ դրանք հենց անցումային արդարադատության մեխանիզմներ են: Ծրագրում կա ապօրինի հարստացման և ունեցվածքի հետ վերադարձի մասին: Սրանք հենց անցումային արդարադատություն գոքրծիքակազմ են»:

Ե՞րբ վերջապես կտեսնենք անցումային արդարադատության կիրառումը հարցին ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Եթե անկեղծ ասեմ, մենք հիմա ամեն օր մեր կյանքում տեսնում ենք անցումային արդարադատություն, մենք ուղղակի դա չենք ընկալում եզրույթի մեջ»: Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո մինչ օրս մենք ականատես ենք անցումային արդարադատության:

«Մենք տեսնում ենք գործերի վերաբացում, որոնցով նախկինում չեն եղել արդար դատաքննություններ կամ որոնք կոծկվել են նախկին իշխանության թողտվությամբ»,- օրինակ բերեց Տիգրանյանը՝ շարունակելով. «Պետք են պրոցեսներ, որ որքան ապօրինի է եղել հարստացումը, նույնքան ապօրինի չլինի հարստահարումը»:

ՊԵԿ պետի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդու նշանակումը դատախազի պաշտոնում բավական բուռն քննադատության արժանացավ: Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ տարիքային ցենզ նախատեսված չէ դատախազ նշանակելու համար, և Մաշադյանի որդին դատախազ է նշանակվել ավելի վաղ, ուղղակի այժմ տեղափոխվել է։

«Պաշտոնյա հոր ֆակտորն առաջացնում է  ողջամիտ կասկած, որ դա կարող էր նպաստել նրա տղայի առաջխաղացմանը: Եթե այդտեղ կա պաշտոնի չարաշահում, մենք գործ ունենք շահերի բախման հետ»,- ասաց պատգամավորը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան