ՀՀ ԱԳ նախարարը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի հումանիտար իրավիճակի բարելավման հնարավոր քայլերը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը՝ նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղության ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես, հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանը մտադիր է շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների: